«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ցավով հայտնում է, որ Վայքի ծննդատնից Երևանի «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված երեխան մահացել է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հիշյալ նախաձեռնությունը մամուլով տեղեկություն էր տարածել, որում նշված էր, որ օգոստոսի 11-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց են տեղափոխել մի կնոջ և սպասել բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին: Մնացածը արտացոլված էր կից տեսանյութում:
Ավելի ուշ ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով Վայքի հիվանդանոցի ծննդական բաժանմունքում տեղի ունեցած դեպքը քննող հանձնաժողով ստեղծվեց:
Նղենք, որ ծնունդն ընդունած բժկուհին «Առաջին լրատվականին» տված բացառիկ հարցազրույցում հերքել էր տեղի ունեցածի մեջ իր մեղավորությունը:







































