Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

3 միլիո՞ն, թե՞ 120 հազար. սխալի արմատը

Հանրային մեծ ուշադրության և ընդդիմախոսության է արժանացել ՔՊ խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Գուրգեն Արսենյանի, նախօրեին «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումների ժամանակ հնչեցրած միտքը: Լսումները վերաբերել են Լաչինի միջանցքի արգելափակմանը: Գուրգեն Արսենյանը իր ելույթում արձագանքում է լսումների ընթացքում հնչած ելույթներին, դրանցում շեշտադրումները որակելով զգայական և սխալ առաջնահերթություններով կազմված: Ըստ նրա, անընդհատ 120 հազար արցախցիների մասին խոսելիս, պետք է մտածել 3 միլիոն հայաստանցիների մասին, որի համար է պատասխանատու Հայաստանի իշխանությունը:

Գուցե կհնչի տարօրինակ, բայց Գուրգեն Արսենյանը թե իրավացի է, թե՝ ոչ: Նա իրավացի է, որ պետք է մտածել նախ 3 միլիոն հայաստանցիների, ասել կուզի՝ Հայաստանի Հանրապետության մասին, որովհետև Հայաստանն է, որ պետք է պաշտպաի Արցախը: Եթե Հայաստանը ինքը չեղավ պաշտպանված, չի կարող ապահովել Արցախի լիարժեք պաշտպանվածություն: Եվ այս ամենում խոսքը լոկ ֆիզիկական պաշտպանվածության մասին չէ, քանի որ Հայաստանի վրա է նաև Արցախի անվտանգության և իրավունքների, Արցախի ապագայի դիվանագիտական ասպեկտը:

Եթե խոսեմ հանրության մեջ լայնորեն շրջանառվող «այլաբանական» մոդելով, ապա, եթե ծնողը չի մտածում իր առողջության մասին, չի կարող քայքայված առողջությամբ հոգ տանել իր զավակի ապագայի մասին: Թեև, Հայաստան-Արցախ առումով մշտապես արտահայտվել եմ, որ այս քաղաքական լրջագույն կատեգորիան չպետք է բերել զավակ-ծնող օրինակների զգայական դաշտ: Սա իսկապես լրջագույն քաղաքական հարց է, և նույնիսկ «3 միլիոն, թե 120 հազար» հարցադրման խնդիր չէ: Կա 3 միլիոն 120 հազարի խնդիր, որը մեզանից՝ Հայաստանից ու Արցախից, առավել ևս այսօր պահանջում է մեծ ճկունություն, բայց միևնույն ժամանակ պահանջում է նաև մեծ պատասխանատվություն քաղաքական տեքստերի իմաստով, ձևակերպումների իմաստով:

Եվ այդ առումով է նաև, որ Գուրգեն Արսենյանն իրավացի չէ: Նա կարևոր մոդելային հանգամանքը հրապարակ է բերում ոչ միայն սխալ, այլ նաև վտանգավոր շեշտադրումներով, ինչը թույլ է տալիս աղավաղել խնդիրը խորությամբ, առավել ևս, որ կան ցանկացած քաղաքական հարց աղավաղելու միջոցով ներքին քաղաքական կոնյուկտուրային հարցեր լուծելու պատրաստ բազմաթիվ խմբեր: Միևնույն ժամանակ, այս իրավիճակի խորքային պատճառը թերևս այն է, կամ «սխալի արմատն» այն է, որ Հայաստանում ներկայումս գոյություն չունի քաղաքական խորհրդարան, քաղաքական բովանդակոությամբ ընդդիմությամբ ու մեծամասնությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում