Saturday, 01 04 2023
«Կարմիր խաչի» միջնորդությամբ 12 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստան
Կարծում եմ՝ Ռուբեն Վարդանյանը կա՛մ ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, կա՛մ կներկայացնի առաջիկայում. պետնախարար
Արմավիրի Արշալույս բնակավայրում հայտնաբերվել է այրված, կիսամոխրացած, ինքնությունը չպարզված կնոջ մարմին
Ազգի ոտնահարված ոգին կենդանացնելու համար պետք է ուտել «կերակուրը», որը ժողովուրդն ինքը պատրաստել էր․ Բաբայան
Մեր բախտը բերել է, եթե Բաքուն փորձի միջանցք ստանալ՝ Իրանն առանց հապաղելու կհարվածի. Բեգիջանյան
ՊԵԿ-ը խուզարկություններ է իրականացնում Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ»-ում
Փաշինյանի այցը Գերմանիա դրական էր. համայնքը ողջունում է հարաբերությունների զարգացումը
Մասիսի նախկին քաղաքապետից կբռնագանձվի 15 անշարժ գույք, 5 շարժական գույք, 58 մլն 515 հազար 628 դրամ․ դատախազություն
Խուլիգանական փողոցային բոսյակին բնորոշ վարքագիծն ԱԺ-ում մերժելի է, անկախ նրանից թե որ թիմից է
13:15
Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին
«Ճամբարի» ընտրությունը անխուսափելի է․ այլընտրանքը՝ պետականության կորուստ
Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են
Նշանավոր կոմպոզիտոր` Առնո Բաբաջանյան
Դատական համակարգը սպասում է ապրիլի 7-ին. «Ժողովուրդ»
Տեղ-Կոռնիձոր հատվածում Ադրբեջանի հետ իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ․ ԱԱԾ
11:45
ԱՄՆ Արկանզաս նահանգում տորնադոյի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ
11:30
Նավթի գներն աճել են
ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ձյուն, մառախուղ, մերկասառույց. ինչ վիճակ է ճանապարհներին
Սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով
ՏՏ ոլորտը գլոբալ խնդիրներ է ապրում․ 100․000-ից ավելի աշխատատեղ է կրճատվել ամբողջ աշխարհում
Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Եթե ապօրինի գույքի վերադարձի գործընթացում համաձայնությամբ ակտ է կայացվում, այն ևս պետք է լինի թափանցիկ
Ադրբեջանը հրաձգային զենք և ՁՀՆ-7 նռնականետ է կիրառել. ԱՀ ՊՆ
Բիզնես պրոյեկտ է. Ունե՞նք հետազոտություն, որ ուսանողները վատ են սովորում, որովհետև համալսարանը Աբովյան փողոցի վրա է, ոչ թե Աշտարակում
Օնիկ Գասպարյանին կրկին կկանչեն քննիչ հանձնաժողով. «Ժողովուրդ»
«Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում ավտովթար է եղել․ ուղևորները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ
Աննա Վարդապետյանը կգա ընդդիմադիր պատգամավորի հետևից. «Ժողովուրդ»
Ռուսաստանը հրապարակել է Հայաստանի համար էլ ուշագրավ փաստաթուղթ
Ձյուն, մերկասառույց, մառախուղ․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Լեհաստանի փոխարտգործնախարարը կոչ է անում Ռուսաստանի և Բելառուսի մասնակցության դեպքում բոյկոտել Օլիմպիական խաղերը

Լեհաստանը պետք է բոյկոտի 2024 թ. Օլիմպիական խաղերը, եթե դրանց մասնակցեն մարզիկներ Ռուսաստանից և Բելառուսից, հայտարարել է Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին։

Այդ մասին տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Իմ անձնական կարծիքն այն է, որ եթե Ռուսաստանից և Բելառուսից մարզիկներին թույլատրեն մասնակցել 2024 թ. խաղերին, ապա մենք պարզապես պետք է բոյկոտենք այդ խաղերը: Նման խաղերին մասնակցություն չպետք Է լինի», – ասել է Յաբլոնսկին RMF FM ռադիոկայանի եթերում։ «Սա ճնշում է, որ մենք պետք է գործադրենք Միջազգային օլիմպիական կոմիտեի վրա», – հավելել է նա։

Դրա հետ մեկտեղ փոխնախարարն ընդգծել Է, որ իր անձնական կարծիքն է հայտնում: «Սա իմ կարծիքն է, մարզական միություններն իրենց որոշումներն իրենք կկայացնեն, քանի որ նրանք անկախ են կառավարությունից: Ես բոլորին կոչ կանեմ այդպիսի որոշում կայացնել (խմբ.՝ բոյկոտել Օլիմպիական խաղերը)», – ասել Է նա։

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր կոմիտեն հունվարի 25-ին հանդես Է եկել ռուսաստանցի և բելառուս մարզիկներին չեզոք կարգավիճակով միջազգային մրցումներին վերադարձնելու օգտին՝ միաժամանակ առաջարկելով թույլ չտալ այն մարզիկների մասնակցությունը, որոնք ակտիվորեն պաշտպանում են Ուկրաինայում ՌԴ ծավալած ռազմական գործողությունները։ Ի պատասխան՝ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ՄՕԿ-ին մեղադրել է բռնություն ու ավերածություններ քարոզելու և Ռուսաստանի կողմից կաշառման մեջ։

ՄՕԿ-ը մեղադրանքները որակել Է որպես զրպարտություն: Դրանից հետո Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Լեհաստանի սպորտի նախարարները համատեղ հայտարարությամբ դիմել են Միջազգային օլիմպիական կոմիտեին, որտեղ կոչ են արել Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին թույլ չտալ մասնակցել 2024 թ.-ի Օլիմպիական խաղերին։ ՌԴ ԱԳՆ-ի տվյալներով՝ արևմտյան երկրներում ռուսաստանցիների և ռուսալեզու քաղաքացիների նկատմամբ ագրեսիայի գործողություններն ազդում են ռուսաստանցի ուսանողների, մարզիկների, մշակույթի և արվեստի գործիչների վրա։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ արևմտյան ռուսատյացությունը ոչ այլ ինչ է, քան ռասիզմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում