Monday, 20 03 2023
Արևմուտքը փորձում է գժտեցնել Ռուսաստանին և Հայաստանին. Լավրով
17:08
Ֆինլանդիայի երկաթուղայինները համազգային գործադուլ են հայտարարել
«Ընդգծել ենք բանակցային գործընթացի վերականգնման կարևորությունը». Լավրով
Պեսկովն անդրադարձել է Պուտինի աշխատակազմում iPhone-ների արգելքի մասին տեղեկություններին
Արագացնելու ենք ռուսական դպրոցների բացումը Հայաստանում. Լավրով
16:40
Չինաստանը և Ռուսաստանը վստահելի գործընկերներ են. Սի Ծինփին
Սադրանք Ուկրաինայից․ Պետրակովի պատասխանը Բուրյակին․․․
Սերգեյ Լավրովն առաջնահերթ է համարում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումը
Հայաստանը կարևորում է Թունիսի հետ համագործակցության ակտիվացումը. Վահագն Խաչատուրյան
Հայաստանում մեկ ամսում արտադրվել է 2,4 մլն հատ սիգարետ
Նախորդ տարի շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ. Վահան Քերոբյան
Բելգիահայ տղամարդը դանակի հարվածներով սպանել է 28-ամյա դստերը
Գիտամեթոդական խորհրդի երկրորդ նիստում քննարկվել են 7 էսքիզային նախագծեր. ԿԳՄՍՆ
Հայաստանը հետ չի կանգնի Հռոմի ստատուտի վավերացումից, բայց հիմա ավելի դժվար կլինի
15:21
Կանադան ԱՄՆ-ին, Ճապոնիային և Հարավային Կորեային կոչ է արել նոր դաշինք ստեղծել Ռուսաստանի և Չինաստանի դեմ
15:18
Եղանակը աշխարհում – Մարտ 21, 2023
15:15
Ուկրաինան կունենա մեծ հակահարձակման միայն մեկ հնարավորություն
Սեդա Սաֆարյանին պիտակավորում եք․ նա այս քննարկումից ավելի շահեց․ Վիգեն Խաչատրյան
15:12
Ճապոնիայի վարչապետը սկսել Է իր այցը Հնդկաստան
Հայաստանը պետք է ուլտիմատում ներկայացնի Ռուսաստանին
15:09
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Ասադի և այլ պաշտոնյաների նկատմամբ
Չեմ նայել, բայց գիրքը կարդացել եմ․ թատերականի ռեկտորը՝ «Որբանոց» գրքի մոտիվներով ներկայացումն արգելելու մասին
15:02
Ներխուժում Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք. Նյու Դելին բողոք Է հայտնել Մեծ Բրիտանիային
Լաչինի միջանցքի հարցի հեռանկարը ՄԱԿ ԱԽ-ում. բարդ և աշխատատար ճանապարհ
14:55
Ցզինպինի օդանավին 10.000 մարդ է հետևում
Ցավոք, եռակողմ հայտարարությունում համարյա կետ չկա, որ Ադրբեջանը խախտած չլինի. Միրզոյանը՝ Լավրովին
Նախագահն աչալրջորեն հետևում է դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին
Ցենզուրա չի կարելի սահմանել, «բ*զը» գրական հապավում է․ Թատերականի ուսանողները դասադուլ են անում
Խաշթառակում հարազատների կողմից բռնության ենթարկված 5 անչափահաս երեխաների նկատմամբ հատուկ պաշտպանական միջոց է կիրառվել
«Բ**ի տղա» արտահայտությունը դարձել է ներկայացումն արգելելու պատճառ, սա միջնադար է․ Ծատուրյան

Հայաստանի ու Ճապոնիայի ԱԳ նախարարները անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը ու կայունությանը վերաբերող հարցերի

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 31-ին հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիի հետ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը ու կայունությանը վերաբերող հարցերի:

Նախարար Միրզոյանը ճապոնացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մանրամասները: Շեշտվել է, որ Ադրբեջանի գործողությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են, և միտված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուն:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային հանրության հստակ քայլերի անհրաժեշտությունը՝ ուղղված Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակմանը, ինչպես նաև՝ միջազգային համապատասխան կառույցների անարգել հումանիտար մուտքի ապահովմանը Լեռնային Ղարաբաղ:

Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ընդգծվել է, որ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները խաթարում են խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը:

Քննարկվել են նաև հայ-ճապոնական երկկողմ, ինչպես նաև` բազմակողմ հարթակներում հաստատված համագործակցության հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր:

Նախարար Միրզոյանը կարևորել է Ճապոնիայի շարունակական աջակցությունը` ուղղված տարբեր բնագավառներում Հայաստանի կարողությունների ամրապնդմանը և ինստիտուցիոնալ զարգացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում