Thursday, 23 03 2023
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին և Վարշավայի ֆոնդային բորսայի ներկայացուցիչներին
Ավանեսյանը կարևորել է կնոջ ինքնազարգացման և ինքնադրսևորման համար հնարավորությունների ստեղծումը
Օսկար 2023-ի արարողությունը
23:45
Boeing-737 ինքնաթիռը՝ 184 ուղևորով, վթարային վայրէջք է կատարել Շերեմետևոյում
23:30
ԱՄՆ-ում օդաչուի ինքնազգացողությունը վատանալուց հետո ուղևորը օգնության է հասել անձնակազմին
Պուտինին ձերբակալելը նշանակում է պատերազմ հայտարարել Ռուսաստանին
Շուշիի պես շեն քաղաքն իր նշանակությամբ շատ «գրավիչ» էր թուրքերի համար. Ռուբեն Վարդանյան
Միջազգային հանրության կողմից ուժի կիրառման հստակ դատապարտման բացակայությունը հանգեցրեց այն իրավիճակին, որին այժմ առերեսվում է ամբողջ աշխարհը․ Միրզոյան
«Տարօրինակ հակասություն» Փաշինյան-Բլինքեն հայտարարություններում
«Opel Astra» -ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մետր գլորվել ձորը․ կա զոհ
Դուռ չենք շրխկացնում, բայց հարաբերությունների հիմքում պետք է լինի արժանապատվություն
22:07
ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում խոլերայի տարածման շատ բարձր ռիսկի մասին
Ֆրանսիայի ԱԳ նախարարի տարածաշրջանային այցը զգուշացում է
21:50
Ռուսաստանը դարձել է Իրանի խոշորագույն օտարերկրյա ներդրողը
21:40
Ուկրաինայի ցամաքային ուժերը հակահարձակում են սկսում Բախմուտում
Հայաստանի համար Ռուսաստանից եկող վտանգները ավելի մեծ են, քան՝ Թուրքիայից
21:20
Սպիտակ տունն անհիմն է համարում Պուտինի մեղադրանքները
21:10
ԱՄՆ-ն իր դրոնին հարվածած ռուս օդաչուին անվանել է «ապուշ»
«Վիվամեդ» կլինիկան ցանկանում է հրաժարվել Սաակաշվիլիի բուժումից
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ
20:40
Լոս Անջելեսի մերձակայքում գտնվող քաղաքում հազվագյուտ տորնադո է տեղի ունեցել
20:30
Կհանդիպեն Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները
Իսրայելում ընդդիմության բողոքի ակցիաներ են տեղի ունենում Նեթանյահուի դատական բարեփոխումների դեմ
Գեղհովիտցին պարտքերը մարելու համար սպանել է ծանոթին․ հափշտակած գումարով մարել է պարտքի մի մասը
20:10
Գերմանական BILD հրատարակությունը Վրաստանը ներառել է 2023 թ.-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունների հնգյակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Էդինբուրգի նավանորոգարանում ամերիկյան նավ է կողաշրջվել. կա 35 վիրավոր
Արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների թիվը շեշտակիորեն նվազել է
Իրանը Ռուսաստանն անվանել է այս ֆինանսական տարվա ամենախոշոր ներդրող
19:30
Նիգերիացի քաղաքական գործիչը և նրա կինը մեղավոր են ճանաչվել օրգանների թրաֆիքինգի համար

Գեղարքունիքի մարզում ներկայացվել է «Պաշտպան Հայրենյաց» ծրագիրը

Գավառ քաղաքի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում ներկայացվեց ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինված ուժերում ներդրված «Պաշտպան Հայրենյաց» ծրագիրը։ Ծրագրի իրազեկման նպատակով հրավիրված հանդիպմանը հրավիրվել էին մարզի համայնքների բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքապետարանների պաշտպանության ոլորտի պատասխանատուներ, Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի եւ մարզում տեղակայված զորամասերի ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների տնօրենների տեղակալներ, զինղեկներ։

Հանդիպման սկզբում Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց «Պաշտպան Հայրենյաց» ծրագրի նպատակների եւ խնդիրների վրա՝ կարեւորելով ծրագրի իրազեկումը մարզի դպրոցներում, համայնքներում եւ զորամասերում։

Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Տիգրան Հակոբյանը մանրամասնորեն ներկայացրեց «Պաշտպան Հայրենյաց» ծրագրի բովանդակությունը, նշելով, որ այն բխում է պատանիների եւ երիտասարդների շրջանում ծառայության գրավչության բարձրացումից, եւ որ ամենակարեւորն է, հարկավոր է լայնորեն իրազեկել ծրագրի մասին։

«Պաշտպան Հայրենյաց» ծրագիրը նախատեսում է շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո Կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, որի ավարտին ծառայողին տրվում է 5 միլիոն դրամ պարգեւավճար, այսինքն, զինվորը 6 ամիս ծառայելուց հետո դիմում է իր զորամասի հրամանատարությանը՝ ծրագրի մասնակցության ցանկության վերաբերյալ, եւ կնքվում է պայմանագիր:

«Եթե պայմանագրային զինծառայողները առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայության ժամկետից շուտ արձակվում են, նրանց համար նույնպես սահմանված է պատվովճար ստանալու իրավունք։

Պայմանագիր կնքած զինծառայողները ծառայության անցնելուց 3 ամիս հետո ենթակա են լինելու ատեստավորման՝ օրենքով սահմանված կարգով, եւ դրական արդյունքների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնի խմբի համար նախատեսված հավելավճարը:

Մարտական հերթապահության ներգրավվելու դեպքում եւս նախատեսվում է ծառայողի աշխատավարձի բարձրացում՝ հասնելով մինչեւ 380 հազար դրամի:

Պայմանագրային ծառայության անցնելու դեպքում զինծառայողը կարող է ընտրել իր ծառայության վայրը»,-ներկայացրեց Տիգրան Հակոբյանը։

Հանդիպման ավարտին մարզպետարանի ներկայացուցիչները պարզաբանումներ տվեցին ներկաների կողմից բարձրացված հարցերին։

Առաջիկա օրերին նախատեսվում է նաեւ ծրագրի իրազեկում դպրոցականների շրջանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում