ԱՄՆ-ի հարավային նահանգներում նոր փոթորիկ է հայտնվել: Ինչպես տեղեկացնում է CNN-ը, «Լի» փոթորկի ազդեցության տակ է հայտնվել Նյու Օրլեան քաղաքը, որը 2005 թվականին ծանր հարված էր ստացել մեկ այլ` «Կատրին» փոթորկից:
Մեքսիկական ծոցում դանդաղ շարժվող փոթորկի պատճառով Լուիզիանա և Միսիսիպի նահանգներում հազարավոր տներ առանց էլեկտրականության են մնացել: Ինչպես հաղորդում են տեղի օդերևութաբանները, մոտ օրերում այս նահանգներում մեծ քանակությամբ տեղումներ են սպասվում: Կա ջրհեղեղի վտանգ:









































