Կուբայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ չի ճանաչելու Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը որպես այդ երկրի նոր օրինական իշխանություն: Կուբայի ԱԳՆ-ն քննադատել է NATO-ին Լիբիայում ռազմական գործողություններ իրականացնելու համար` մեղադրելով հազարավոր բնակիչների սպանությունների մեջ, իսկ ՄԱԿ-ին մեղադրել է Արևմուտքի նվաճողական գործողություններին օժանդակություն ցույց տալու համար:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Կուբայի կառավարությունը որպես Լիբիայի իշխանություն կընդունի ոչ թե արտաքին ռազմական միջամտության, այլ օրինական ընտրությունների միջոցով ձևավորված նոր կառավարությանը:
Ըստ Կուբայի ԱԳՆ-ի` NATO-ն խաղաղ բնակիչների պաշտպանության պատրվակով սպանել է հազարավոր անմեղ մարդկանց և արհամարհել է Աֆրիկյան Միության` քաղաքական ճանապարհով խնդիրը լուծելու բոլոր առաջարկները: