Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Ֆրանսիայի ՆԳՆ նախարարի աղմկոտ հայտարարությունն ու հայ-ֆրանսիական հարաբերության ցեմենտը

Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդն են, հայտարարել է Ֆրանսիայի ներքին գոծերի նախարարը, որը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ամենամյա ընթրիքին և ներկայացրել Ֆրանսիայի նախագահ Մակրոնին: Պարզ չէ, թե այս անգամ Ֆրանսիայի նախագահն ինքը չի մասնակցել ընթրիքին, որին նախկին տարիներին պարբերաբար ունեցել է մասնակցություն, և իհարկե Ֆրանսիայի նախկին նախագահներն էլ այդ մասնակցությունն ունեցել են: Նախորդ տարի նախագահ Մակրոնը ընթրիքին չէր մասնակցել, որովհետև Ուկրաինայի շուրջ թեժացող իրավիճակի առնչությամբ բանակցության էր մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման: Հարկ է նկատել իհարկե, որ, թեև նախագահ Մակրոնը չի մասնակցել ամենամյա ընթրիքին նաև այս անգամ, այդուհանդերձ դրանից օրեր առաջ ընդունել էր Ֆրասիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին, նրանց հետ քննարկելով Հայաստանին ու Արցախին վերաբերող հարցեր:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի մասնակցությունն ընթրիքին՝ որպես նախագահ Մակրոնի պատվիրակ, իհարկե բավականին տպավորիչ քաղաքական մակարդակ է, իսկ նրա հայտարարությունը «թևածում» է հայկական լրահոսում և սոցցանցերում, որովհետև իրապես աննախադեպ հայտարարություն է՝ Հայաստանի հակառակորդները նաև Ֆրանսիայի հակառակորդն են: Մնում է հասկանալ, թե ինչ կա այդ աղմկոտ հայտարարության ներքո գործնականում: Ու՞մ է օրինակ Ֆրանսիան համարում Հայաստանի հակառակորդ, և ըստ այդմ՝ նաև համարում իր հակառակորդ: Առաջինը, որ կարող է նշվել, իհարկե Ադրբեջանն է: Մի քանի օր առաջ նախագահ Մակրոնն ընդունել էր Ֆրանսիայում Ադրբեջանի նոր դեսպանի հավատարմագրերը, և նրա հետ հանդիպմանը խոսել Ֆրանսիայի համար Ադրբեջանի կարևոր գործընկերային նշանակության մասին: Իհարկե հրապարակային հայտարարությունները շատ հաճախ չեն արտահայտում իրական քաղաքականության խորքեր, որովհետև դրանք լինում են պարզապես դիվանագիտական արարողակարգի, դիվանագիտական կանոնների մաս: Այս դեպքում սակայն հարց է, թե ո՞ր մասով է Փարիզի հայտարարությունն ավելի արարողակարգային՝ նախագահ Մակրոնի շուրթերով բարձրաձայնումը Բաքվի դեսպանին, թե՞ ՆԳ նախարարի ելույթը հայկական կազմակերպությունների հետ ընթրիքին:

Հնարավոր չէ ստույգ գտնել այդ հարցի պատասխանը, ու պետք էլ չէ: Ավելին, պետք է նկատի ունենալ մի հանգամանք, որ, մի բան է հակառակորդի ընկալումը Ֆրանսիայի մեծության շրջանակում, և մեկ այլ բան է Հայաստանի շրջանակում հակառակորդի ընկալումը: Այստեղ է սկզբունքային հարցը: Մի բան է որևէ հակառակորդ Հայաստանի համար՝ պատերազմից ծանր հետևանքով դուրս եկած, բարդ ռեգիոնում ծանր մարտահրավերներ ունեցող, էապես թուլացած տնտեսությամբ, փոքր Հայաստանի համար, և մեկ այլ բան է հակառակորդ Ֆրանսիայի՝ միջուկային գերտերություններից մեկի, ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից մեկի, միջազգային հարաբերություններում կարևոր խաղացողներից մեկի համար: Ըստ այդմ, դա ենթադրում է արդեն լիովին տարբեր քաղաքականություն հակառակորդների հանդեպ: Նույն հակառակորդի հանդեպ, եթե անգամ տեսականում դիտարկում ենք դա՝ ելնելով ՆԳ նախարարի ելույթից, Հայաստանը ունի մի քաղաքականության և անելիքների խնդիր, Ֆրանսիան ունենալու է բոլորովին այլ քաղաքականություն և վարքագիծ: Ըստ այդմ, ծայրահեղ միամտություն է լինելու մտածել կամ կարծել, թե Ֆրանսիան Հայաստանի հետ ուս-ուսի «կռվելու» է նրա նույն հակառակորդի դեմ: Այդ ընկալումները կլինեն Ֆրանսիայի տրամաչափին խիստ անհամարժեք, հետևաբար ոչ թե կօգնեն այդ տրամաչափի կրող Փարիզի հետ Հայաստանի արդյունավետ, հարաճուն երկխոսության ձևավորմանը, գործընկերային հարաբերությունների և ջերմ բարեկամության խորացմանը, այլ հակառակը՝ կբերեն հիասթափությունների: Եվ ուրեմն, հայ-ֆրանսիական հարաբերության գերխնդիրը ոչ թե այն է, որ պետք է միավորեն ընդհանուր հակառակորդները, այլ միավորեն ընդհանուր գաղափարները, ընդհանուր նպատակները, ընդհանուր գործերն ու նախաձեռությունները: Դրանք պետք է դառնան հայ-ֆրանսիական հարաբերության ցեմենտը, այլ ոչ թե որևէ հակառակորդ կամ հակառակորդներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում