Monday, 08 06 2026
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է

Աշնանը Մինսկի խումբը ևս մեկ փորձ կանի` ակտիվացնելու բանակցային գործընթացը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ Արտաքին քաղաքականության և ավտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը

– Պարոն Մայիլյան, ինչպե՞ս եք գնահատում ԼՂ անկախության անցած 20 տարիները: Ձեր գնահատմամբ` այդ 20 անկախ տարիների ընթացքում ե՞րբ էր Ղարաբաղն առավել անկախ և ուժեղ:

– Նախ ցանկանում եմ շնորհավորել Արցախի, Հայաստանի և սփյուռքի մեր հայրենակիցներին ԼՂՀ-ի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Մեր սերնդին բախտ է վիճակվել կառուցել սեփական պետականությունը, ճիշտ է՝ այս ընթացքում եղել են ե՛ւ հաղթանակներ, ե՛ւ կորուստներ, սակայն, անկասկած, հաջողություններն ավելի շատ են եղել և չափազանց դժվար է տալ կարճ գնահատականներ այս ամբողջ անցած ճանապարհի մասին:

– Անդրադառնալով բանակցային գործընթացի ներկայիս փուլին` Կազանից հետո առկա լռությունը ի՞նչ է նշանակում: Կազանից հետո մի քանի անհաջող փորձեր եղան` Մեդվեդևի ուղերձը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, այնուհետև Մեդվեդև-Ալիև հանդիպումը: Ձեր կարծիքով՝ սա լռություն է փոթորկի՞ց առաջ, թե՞ պայմանավորված է առաջիկայում սկսվող ընտրական գործընթացներով, արդյո՞ք խնդիրը կոնսերվացվում է որոշակի ժամանակով:

– Կարծում եմ՝ այս աշնանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս մեկ փորձ կանեն ակտիվացնելու բանակցային գործընթացը, ինչից հետո մենք ընտրական շրջան կմտնենք, որի ընթացքում ԼՂ հարցով բանակցությունները կմղվեն երկրորդ պլան:

– Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան օրերս ադրբեջանական թերթերից մեկին ասել էր, թե ԼՂ հարցը հրատապ լուծում պահանջող կարևորագույն խնդիրներից մեկն է: Սա, ձեր կարծիքով, ընթացի՞կ հայտարարություն է, թե՞, այնուամենայնիվ, հրատապություն իրոք կա, և Բրայզան խոսում է հենց ԱՄՆ անունից:

– Բրայզան ներկայացնում է միջնորդ երկիր, և նա չի կարող այլ կերպ արտահայտվել: Հարկ է նշել, որ ԼՂ հարցի հրատապ լուծմամբ հետաքրքրված են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները: Սակայն այստեղ հարցն այն է, թե ինչպիսին պետք է լինի այդ կարգավորումը: Ակնհայտ է, որ մադրիդյան փաստաթղթի հիման վրա անհնար է հասնել խնդրի խաղաղ կարգավորման:

– Բանակցային գործընթացից տպավորություն է ստեղծվում, որ լուծումն արդեն կախված է ոչ թե կողմերից, այլ Ռուսաստանից և ԱՄՆ-ից: Կողմերը մերթ շատ բարեհամբույր են միմյանց հանդեպ, մերթ սրում են իրենց դիրքորոշումը, և դա մեծապես կախված է հենց միջազգային ուժային կենտրոնների դիրքորոշումներից: Արդյո՞ք կարելի է ասել, որ խնդիրն այժմ կողմերի մեջ չէ, և Ձեր կարծիքով՝ ո՞ր դեպքում կարող են Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հանգել լուծման:

– Հակամարտության կարգավորման ճանապարհին տարբեր խոչընդոտներ կան: Այդ խոչընդոտների մի մասը ոչ տարածաշրջանային բնույթ ունեն, մասնավորապես դա միջնորդների մոտեցումն է` հիմնված համաշխարհային ուժային կենտրոնների 20-ամյա վաղեմություն ունեցող սխալ որոշումների վրա: Այն ժամանակ ընդունվել էր ոչ իրավական որոշում` նախկին ԽՍՀՄ և Արևելյան Եվրոպայի տարածքի պետությունների ճանաչումն իրականացնել ընտրովի ձևով, ինչն էլ Բաքվին մղեց Արցախի նկատմամբ զինված ագրեսիա իրականացնել: Եթե ԼՂՀ-նԱդրբեջանի հետ միաժամանակ ստանար միջազգային ճանաչում, ապա այս խնդիրը վաղուց արդեն կստանար խաղաղ լուծում:

Հակամարտող կողմերի` ԼՂՀ-ի, Հայաստանի և Ադրբեջանի բևեռացված դիրքորոշումները կարգավորման ճանապարհին առկա խոչընդոտների մյուս մակարդակն է: Կարգավորման հասնելու համար բոլոր նման խոչընդոտները պետք է վերացվեն, սակայն բոլորի համար էլ հասկանալի է, որ դա բավականին դժվար խնդիր է: Այսօր առավել արդիական խնդիր է տարածաշրջանում խաղաղության պահպանումը: Իսկ ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին, ապա արցախյան խնդրի կարգավորման հարցում նրանք բավականին արդյունավետ համագործակցում են: Նրանց միջև առճակատում նկատվում էր մինչև 1994թ. դեկտեմբերը` մինչև որ ստեղծվեց Մինսկի կոնֆերանսի համանախագահության ինստիտուտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում