Thursday, 06 06 2024
15:50
Ուկրաինան դժգոհ է F-16-ի օդաչուների պատրաստման տեմպերից
Ստո’ւմ ես, Վարդապետյան Աննա, ոչինչ չի արվում. որդեկորույս մայրերի բողոքի ակցիան
Սառույցով դույլ, բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ՝ կառավարության շենքի մոտ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավորին
Եթե աղետի գոտում համաճարակ սկսվի, համակարգը պատրաստ է, եղել եմ այդ վայրերում, առայժմ խնդիր չկա
ԱԺ ուղարկած իմ բողոքին ընթացք չի տրվել. Անահիտ Ավանեսյան
«Հենց «Մայդանից» խոսողներն են Ռուսաստանին հանձնել Ուկրաինայի և Վրաստանի տարածքների 20%-ը». Կոբախիձե
ՀԱՊԿ անպատասխանատվության գոտին
Գազայում հայտնել են ՄԱԿ-ի դպրոցի վրա իսրայելական հարվածից առնվազն 20 զոհի մասին
Նման այց չի պլանավորվում․ Նազելի Բաղդասարյանն արձագանքել է վարչապետի՝ COP29-ին մասնակցելու մասին լուրերին
14:30
Ճապոնիայի կայսրը կայցելի Միացյալ Թագավորություն
Իսրայելը չի դադարեցնի պատերազմը բանակցությունների համար
14:10
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին չեղարկել COP29-ն Ադրբեջանում անցկացնելու որոշումը
Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել. նկատվում է դրական դինամիկա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
ՀՀ-ն 30 տարի պատերազմի էր պատրաստվել Ադրբեջանի դեմ, բայց կռիվը նաև ՌԴ-ի և Թուրքիայի հետ էր
Ժամանակակից պատերազմը նյարդերի պայքար է, հաղթանակը պահանջվում է համառ կամք, չընկրկել
«Արևմուտքի քաղաքականությունը հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը». Շոյգու
Վրաստան-Ռուսաստան հսկիչ անցակետի անձնակազմը տարհանվել է հեղեղման պատճառով
Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների
«Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի ու ավելի են դիվերսիֆիկացնում իրենց հարաբերությունները». Պուտին
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին
Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
Միջազգային գործընկերների աջակցության կարիք ունենք՝ վերականգնման և վնասի փոխհատուցման առումով
ԱՕԿՍ-ի շենքը 10 տարով տրվում է վարձակալության՝ ամսական 15 մլն 450 հազար դրամով
Մ6 և Մ4 ճանապարհներն արդեն բաց են. Գնել Սանոսյանը՝ աղետի հետևանքների վերացման մասին
Մինչև 2029-ը կառուցելու ենք ֆուտբոլի 3 մարզադաշտ. վարչապետը՝ Հայաստան-Վրաստան համատեղ հայտի մասին

«Հայկական խաչմերուկի» լիբանանյան «լուսացույցը»

Լիբանանի արտգործնախարարի հետ Բեյրութում տեղի ունեցած հանդիպումից հետո մամուլի ասուլիսում Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է դրական գնահատել Սաուդյան Արաբիայի հետ հարաբերության կարգավորման ուղղությամբ աշխատանքը: Իրանի արտգործնախարարը հայտարարել է Էր Ռիյադի հետ հարաբերությունը կարգավորելու ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը: Իրանի արտգործնախարարի Լիբանանյան այցի համատեքստում կա հետաքրքրության արժանի մի նրբերանգ, որը դիտարկելի է նաև Հայաստանի պրիզմայով:

Հուսեյն Աբդոլահիանի այցից մի քանի օր առաջ Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին հյուր էր գնացել Լիբանանում Իրանի դեսպանը: Հանդիպմանը քննարկվել են թե ներլիբանանյան հարցեր, մասնավորապես կապված այդ երկրում սպասվող նախագահի ընտրության հետ, և թե հարցեր, կապված Լաչինի միջանցքի հետ, որ դեսպանի հետ հանդիպմանը բարձրաձայնել է Արամ Վեհափառը: Իրանի դեսպանի այցից երկու օր անց՝ հունվարի 11-ին, Արամ Առաջինի հետ հանդիպման է գնացել Լիբանանում ԱՄՆ դեսպանը, և քննարկվող հարցերի շրջանակը, ըստ Անթիլիասի հաղորդագրության, եղել է նույնը: Թե ինչ կոնկրետ բովանդակություն են ունեցել քննարկումները, այդ թվում Արամ Առաջինի բարձրաձայնումով քննարկված Լաչինի միջանցքի հարցը, հայտնի չէ, սակայն համենայն դեպս իրողությունը բավականին ուշագրավ է թե Իրանի արտգործնախարարի լիբանանյան այցին ընդառաջ, որից օրեր առաջ փաստորեն Արամ Առաջինի հետ հանդիպում են Իրանի, երկու օր անց ԱՄՆ դեսպանները, և թե ընդհանրապես մերձավորարևելյան ռեգիոնում ծավալվող զարգացումների, և այդ շարքում անշուշտ նաև իրան-սաուդական հարաբերության առումով:

Ի դեպ, հատկանշական է, որ Արամ Առաջինի հետ ամիսներ առաջ հանդիպում էր ունեցել նաև Լիվանանում Սաուդյան Արաբիայի դեսպանը: Ընդհանրապես, Կիլիկիո Կաթողիկոսի հետ Լիբանանում հավատարմագրված դեսպանների հանդիպումները այսպես ասած աշխատանքային պրակտիկա են, որոնք պայմանավորված են անշուշտ այն դերով, որ ունի հայկական գործոնը Լիբանանի կյանքում: Իսկ Լիբանանը, չնայած այսօր չափազանց թուլացած պետություն լինելու հանգամանքին, այդուհանդերձ շարունակում է լինել առանցքային շահերի հատման էական խաչմերուկ՝ «արևելյան նուրբ գործերի» տրամաբանությամբ: Իսկ այդ առումով, Կիլիկիո կաթողիկոսական տունն ըստ էության դառնում է մի ինստիտուտ, որն ընդհուպ Հայաստանի համար կարող է ունենալ ոչ միայն զուտ կրոնական նշանակություն: Առավել ևս, որ համաշխարհային հարաբերություններում դավանական բաղադրիչը եղել և շարունակում է լինել առանցքային շարժիչներից, մոտիվատորներից և միաժամանակ սուբյեկտության ձևավորման ռեսուրսներից մեկը: Եվ աայդ իմաստով, լիբանանյան «խաչմերուկի» երթևեկության մասնակից կարող է լինել նաև Հայաստանը, այդ կերպ փորձելով լուծել և «հայկական խաչմերուկի» անվտանգ երթևեկությանն առնչվող կարևոր հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում