Ռուսաստանն ու Իրանը ծրագրում են մոտ ապագայում միասին սկսել հեռուստասերիալների և ֆիլմերի նկարահանումներ, ինչը կօգնի առանց արևմտյան լրատվամիջոցների միջնորդության ծանոթանալ երկու երկրների կյանքի իրողություններին, ասել է Մոսկվայում Իսլամական Հանրապետության մշակութային կցորդ Մասուդ Ահմադվանդը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Հուսով ենք, որ որոշ համատեղ կինոնախագծեր շուտով կհասնեն վերջնական արդյունքների: Այդ նախագծերը նոր էջ կբացեն երկու երկրների մշակութային հարաբերություններում, և դրանց պրիզմայով Իրանի և Ռուսաստանի ժողովուրդները հնարավորություն կունենան առանց արևմտյան լրատվամիջոցների միջնորդության ծանոթանալու երկու երկրների կյանքի իրողություններին»,- ասել է նա։