Թուրքիան վերացնում է ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը Հայաստանի հետ: Իր հերթին թուրքական Anadolu-ն, հղում անելով դիվանագիտական իր աղբյուրներին, հայտնել էր, որ հունվարի 1-ից օդային բեռնափոխադրումների արգելն արդեն հանված է։Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է բիզնես փորձագետ Նարեկ Ալեքսանյանի հետ:
Վերջինիս խոսքով` Հայաստանի և Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրման բացումը այսբերգի գագաթն է միայն. «Թուրքիայի հետ հնարավորությունների դաշտը մեծանում է, բայց գործարարին ազդակը տրվում է ուշ»: