Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Դպրոցներում դասապրոցեսը վերսկսվել է կանխարգելիչ միջոցառումների ուղեկցությամբ

Սուր շնչառական վարակների տարածմամբ պայմանավորված՝ դպրոցներում դասապրոցեսը վերսկսվել է կանխարգելիչ միջոցառումների ուղեկցությամբ: Այդ ուղղությամբ աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար գործող 1400 դպրոց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացել է համապատասխան հանձնարարական: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ կանխարգելիչ միջոցառումների կարևոր պայման է դպրոց մուտք գործողների ջերմաչափումն ապահովելը:

«Արձակուրդները 3-12-րդ դասարանցիների համար ավարտվել են: Ուսումնական գործընթացը սկսվել է: Դպրոցներին ու մանկապարտեզներին ուղարկվել է շրջաբերական, որի համաձայն, դասերը սկսվելուց առաջ պետք է իրականացնեն ջերմաչափում, բարձր ջերմության կամ սուր շնչառական վարակների ախտանշանների դեպքում աշակերտներին ուղարկել տուն»,-ասաց Արսեն Բաղդասարյանը: Նա տեղեկացրեց, որ բաց թողնված դասերը կլրացվեն, իսկ եթե բացակայությունը երկարաժամկետ է, ապա դասերը կկազմակերպվեն հեռավար:

Նախարարության ներկայացուցիչը վստահեցրեց, որ ջեռուցման հետ կապված խնդիր որևէ դպրոց առայժմ չի բարձրաձայնել: Եթե մինչև ջեռուցման շրջանի մեկնարկը խնդիրներ եղել են, ապա դրանք շատ արագ լուծվել են: Ինչ վերաբերում է դպրոցներում համապատասխան սարքավորումների առկայությանը, կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը, ապա Արսեն Բաղդասարյանը նշեց, որ քովիդի համաճարակի պայմաններում ունեցած փորձից ելնելով՝ դպրոցի յուրաքանչյուր աշխատակից գիտի իր անելիքը:

«Բոլոր դպրոցները պատրաստ են նման իրավիճակի: Ինչպես գիտեք, կորոնավիրուսով պայմանավորված, այսպիսի իրավիճակի միջով անցել ենք: Ուսումնական հաստատությունները զինված են անհրաժեշտ պարագաներով»,-ասաց Արսեն Բաղդասարյանը:

«Արմենպրես»-ի նկարահանող խումբն այցելեց Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց՝ աշխատանքներին տեղում ծանոթանալու: Դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը նշեց, որ բոլորը տեղեկացված են եղել կանխարգելիչ միջոցառումների ապահովման մասին: Վաղ առավոտից աշխատանքները պատշաճ կազմակերպվել են:

«Վաղ առավոտից բուժքույրը մուտքի մոտ կազմակերպել է բոլոր անհրաժեշտ գործընթացները: Ջերմաչափում իրականացվում է ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների ու մնացած բոլոր աշխատակիցների համար: Քանի որ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ մենք արդեն փորձ ձեռք բերեցինք, հետևաբար այսօր շնչառական վարակների ակտիվացմանը շատ արագ կարողանում ենք արձագանքել»,-ասաց դպրոցի տնօրենն՝ ավելացնելով, որ աշխատանքները սահուն ընթացք ունեն:

Դպրոցի պատասխանատուները շտապում են ամբողջացնել տվյալները այցելությունների ու բացակայությունների վերաբերյալ։ Վերջնական թվերը կամփոփվեն օրվա վերջում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում