Saturday, 13 06 2026
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Ռուբեն Վարդանյանը փոխում է ստատուս-քվոն

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ Արցախի կառավարությունում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ: Այդ մասին նա գրել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հրաժարականից հետո, որի մասին հայտնի դարձավ հունվարի 7-ին:

Վիտալի Բալասանյանի փոխարեն Արցախի ԱԽ քարտուղար է նշանակվել գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը: «Նոր ժամանակները պահանջում են իշխանության համախմբում։ Եվ կառավարությանը զուգահեռ անվտանգության խորհրդի ձևաչափը դադարել է իրեն արդարացնել»,-գրել է Վարդանյանը, դրանով բավականին թափանցիկ ակնարկելով, որ Վիտալի Բալասանյանի հրաժարականը ըստ էության տեղի է ունենում Արցախում այսպես ասած միաբևեռ իշխանության ձևավորման տրամաբանության շրջանակում:

Այն, որ պատերազմից հետո Արցախում իշխանությունն ակնհայտորեն բազմաբևեռ էր, թերևս նկատելի էր անզեն աչքով: Թեև, մինչ պատերազմն էլ Արցախն ըստ էության չի ունեցել միաբևեռ իշխանություն: Դրա վառ վկայությունն էր 2015 թվականի խորհրդարանի ընտրությունը, որից հետո տևական ժամանակ Արցախում չէին կարողանում «բաժանել» ձայները և խորհրդարանական ընդամենը երեք տասնյակի հասնող մանդատները, տևական ժամանակ քննարկումներ էին տեղի ունենում անմիջականորեն ներարցախյան և Հայաստանի կառավարող համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ և այդ քննարկումների համար Արցախում էր անգամ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև այդ ժամանակ հատուկ հանձնարարությունների դեսպան Արկադի Ղուկասյանը: Թե ինչպես և «ումով» էր ներկայացված այդ քննարկումներում Սերժ Սարգսյանը՝ այլ հարց է: Միևնույն ժամանակ, տարօրինակ էլ չէ, որ Արցախում իշխանությունը միշտ եղել է այսպես ասած բազմաբևեռ կամ բազմաթեվ, կամ հնարավոր է ասել նույնիսկ, որ շատ են եղել Արցախի կառավարման համակարգի բաժնետերերը:

Բանն այն է, որ արցախյան համակարգը Հայաստանի կառավարող համակարգի կից գործող միավոր էր և ըստ էության իր վրա կրում էր Հայաստանի կառավարող համակարգի ստատուս-քվոն: Մեծ հաշվով այդպես էր նաև այն բանից հետո, երբ այդ համակարգը 2018-ին հեռացավ իշխանությունից:

Փոխվեց գուցե այն, որ Արցախում ավելացավ Հայաստանի նոր իշխանության, մասնավորապես վարչապետ Փաշինյանի գործոնը, ազդեցության իր «բաժնեմասով», իհարկե ամենևին ոչ այն աստիճանի, ինչպիսին Հայաստանում էր: Այդ առումով, Արցախում իշխանության կամ կառավարման համակարգի տրամաբանությունն այլ չէր նաև 44-օրյա պատերազմից հետո: Պարզապես, հասկանալի պատճառներով բավականին սուր էր ճգնաժամը և ներքին հարաբերությունների բնույթը: Իսկ դա բնականաբար չէր կարող լինել էֆեկտիվ կառավարման գործոն:

Ռուբեն Վարդանյանի մուտքն Արցախ ըստ էության նոր «բաժնետիրոջ» մուտք էր, սակայն դատելով դրան հաջորդող իրողությունների տրամաբանությունից, Վարդանյանը փորձում է վերցնել «հսկիչ փաթեթը»: Պետք է նկատել, որ զուտ ռացիոնալության առումով դա թերևս տրամաբանական ու պահանջված քայլ է, այն իմաստով, որ փոքրաթիվ Արցախի կառավարման համակարգը չի կարող լինել բազմաթև կամ բազմաբևեռ, այն չունի այդօրինակ բնույթով համակարգի համար անհրաժեշտ ռեսուրսային բազա՝ բոլոր առումներով: Ըստ այդմ, բազմաբևեռությունը աներկբայորեն լինելու է մսխող տրամաբանության մեջ: Այլ կերպ ասած, էֆեկտիվությունը պահանջում է ամբողջական, հավաքական իշխանության կառուցվածք:

Մյուս կողմից սակայն, այդպիսի կառուցվածքով իշխանությունն ինքնին չի կարող երաշխավորել որակ և արդիականություն: Հետևաբար, իշխանության կառուցվածքի փոփոխությունը աներկբա պետք է ուղեկցվի նաև որակական և արժեհամակարգային սերնդափոխությամբ, ինչը կվկայի, որ դրված և լուծվում է ոչ միայն պարզապես իշխանության, այլ նաև Արցախի ապագայի հարց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում