Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

«Հոգևոր դիվանագիտության» հարցերը, ո՞րն է Գարեգին Երկրորդի և ՀԱԵ գործը

Սուրբ Ծննդյան օրն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն իր ուղերձն էր հղել Արցախի մեր հայրենակիցներին, փորձելով քաջալերել նրանց և հայտարարելով, որ ՀԱԵ-ն՝ իր բոլոր թեմերով, Արցախի կողքին է և զորավիգ է մեր հայրենակիցներին: Անշուշտ, կարևոր է Ամենայն հայոց Կաթողիկոսի խոսքը, առավել ևս, որ շրջափակման մեջ գտնվող արցախցիներն այսօր ունեն այդ խոսքի կարիքը, ընդհանրապես քաջալերող և գոտեպնդող խոսքի կարիք, համոզված լինելու համար, որ բոլորս նրանց կողքին ենք:

Բայց, նաև հարկ է նկատել, որ կան կառույցներ՝ անշուշտ սկսած հայկական պետականությունից, մինչև այլ հանրային, համահայկական ու ազգային ինստիտուտներ, որոնք խոսքից բացի և գուցե խոսքից առավել, պետք է Արցախի կողքին լինեն և զորավիգ լինեն ոչ միայն, և գուցե թե ոչ այնքան խոսքով, որքան՝ գործով: Եվ ամեն մեկի գործն այդ իմաստով պետք է լինի հանրային քննության առարկա, իհարկե արձանագրելով և այն, որ իրավիճակը շատ բարդ է և ոչ ոք չունի արագ հանգուցալուծումների կախարդական փայտիկ՝ թե պետությունը, թե այլ ինստիտուտներ ու կառույցներ:

Այդուհանդերձ, ինչպես առաջնային պատասխանատվության առաջ է դրվում պետական քաղաքականությունը, նույնպես պատասխանատվության առաջ պետք է լինեն բոլոր մնացյալ ինստիտուտները, որոնք չեն զլանում խոսել ու ներկայանալ հայության անունից: Ի վերջո, ի՞նչ աշխատանք են կատարում նրանք, տվյալ դեպքում Հայ Առաքելական եկեղեցին: Ժամանակակից աշխարհում, ինչպես իհարկե թերևս միշտ, կրոնական կառույցներն ու ինստիտուտները ունեն իրենց ուրույն դերը  միջազգային հարաբերությունների համակարգում: Այդ իմաստով, պատեհ է թերևս հարց տալ, թե ի՞նչ աշխատանք է կատարվում օրինակ «կրոնական կամ հոգևոր դիվանագիտության» ասպարեզում:

Հայ Առաքելական եկեղեցին ինչ աշխատանք է կատարում քույր եկեղեցիների, նաև աշխարհի կրոնական առաջնորդների մակարդակում Արցախի շրջափակման հարցում աջակցություն ստանալու, հարցի միջազգայնացմանը նպաստելու և այդ կերպ Արցախը բլոկադայի ենթարկող Ադրբեջանի հանդեպ մթնոլորտային ճնշումն ավելացնելու ուղղությամբ: Այդ հարցերի շատ պատասխաններ կարող են ենթադրել իհարկե ոչ հրապարակայնացման ռեժիմ, բայց հարցը թերևս կա և կարծես թե չունի որևէ մասով շոշափելի պատասխան: Եվ դեռևս կա նաև հարցը, թե Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդն ինչու՞ չմասնակցեց նախորդ տարի սեպտեմբերին Ղազախստանում տեղի ունեցած աշխարհի կրոնական առաջնորդների համաժողովին, որին ներկա եղավ նաև Վատիկանի առաջնորդ, Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը: Ինչու՞ ՀԱԵ ղեկավարը բաց թողեց հայ-ադրբեջանական հակամարտությանը, Արցախի հարցին, Արցախի մեր հայրենակիցների անվտանգությանն ու իրավունքներին, մշակութային ու կրոնական ժառանգության հանդեպ Ադրբեջանի վանդալային գործողությունների բարձրաձայնման այդ հնարավորությունը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում