Ռուսաստանում սկսվել են վաճառել չինական «Arcfox Alpha-S» էլեկտրամեքենան, որը մշակվել է BAIC և HUAWEI ընկերությունների կողմից: Huawei ընկերությունը մշակել է մեքենայի «խելացի» կառավարման ծրագրային և նյութատեխնիկական մասերը։ Մեքենան աշխատում է Huawei-ի Harmony OS օպերացիոն համակարգի վրա։
Բազային մոդիֆիկացիայում էլեկտրական մեքենան հագեցված է 160 կՎտ հզորությամբ ուժային կայանքով (360 Նմ պտտող մոմենտ) և կարող է տեղից մինչեւ 100 կմ/ժ արագություն զարգացնել 7,7 վայրկյանում: Մեկ լիցքավորմամբ մեքենան ընթանում է մինչև 708 կմ։