Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Վանաձորում քաղաքական ճգնաժամը չի վերացել. Պնդում ենք, որ ամենաճիշտ լուծումը արտահերթ ընտրություններն են

Տարեվերջին մեկ տարվա ձախողված նիստերից հետո Վանաձորի ավագանին վերջապես գումարեց արտահերթ նիստ և հաստատեց քաղաքի 2023 թվականի բյուջեն։ Մինչ այս նիստերը բոյկատում էին «Ասլանյան» դաշինքի ու «Հայրենիք» կուսակցության անդամները: Այս անգամ «Ասլանյան» դաշինքի երկու ավագանու անդամ ներկա եղան նիստին և կողմ քվեարկեցին համայնքային բյուջեին։ Ի վերջո, ավագանին համաձայնություն տվեց թվով 16 սուբվենցիոն ծրագրերի հայտերի:

Մինչ արտահերթ նիստի կայացումը, Վանաձոր համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը Վանաձոր համայնքի խմբակցություններին և ավագանու յուրաքանչյուր անդամի առաջարկել է ընդունել որոշում օրենքով սահմանված հնարավորինս սեղմ ժամկետներում Վանաձոր համայնքի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու մասին, իսկ դրանից հետո երկրորդ քայլով համատեղ քվեարկել Վանաձոր համայնքի բյուջեն հաստատելու օգտին։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վահե Դոխոյանը նշեց, որ արտահերթ նիստ գումարելով Վանաձորում քաղաքական ճգնաժամը չի հանգուցալուծվել. «Որովհետև հաստատվել է բյուջեից մի քանի տող, բայց դրանով համայնքը չի վերադարձել աշխատանքի իր բնականոն հունին: Այս պահին դեռ քաղաքական ճգնաժամ է, րչկա ընտրված քաղաքապետ, չկա մշտական գործող ավագանի, չեն ձևավորված հանձնախմբեր և այլն: Մենք շարունկում ենք պնդել, որ ստեղծված իրավիճակում ամենաճիշտ տարբերակն արտահերթ ընտրությունների գնալն է»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք ավագանու այլ խմբակցություններն արձագանքել են իր կոչին, Դոխոյանը պատասխանեց. «Ինձ ոչ ոք կոնկրետ չի պատասխանել, բայց լրատվականներից պարզ դարձավ, որ կան ավագանու տարբեր անդամներ, որոնք նույնպես համամիտ են, որ այս ճգնաժամը վերջնական լուծելու ամենաճիշտ տարբերակը նոր ընտրություններն են: Իհարկե, ամենափայլուն տարբերակն այն կլինի, որ հանեն քաղաքապետ ընտրելու արգելանքը և ավագանին ընտրի քաղաքապետ: Դա կլինի ամենակարճ, ամենաարագ, ամենալեգիտիմ, ամենադեմոկրատ տարբերակը: Բայց քանի որ այս ամենն իշխանությունների կողմից արհեստականորեն ձգձգվում է և կարող է անվերջ ձգձգվել, որովհետև իշխանությունը հասկանում է, որ կարող է իր սրտին մոտ քաղաքապետ չընտրվի, դրա համար մենք մտածում ենք, որ ավելի լավ է գնալ նոր ընտրության, քան այս պրոցեսն անվերջ ձգվի»:

Անդրադառնալով  քաղաքապետի պաշտոնակատար նշանակված Արկադի Փելեշյանին, ընդդիմադիր գործիչն ասաց. «Մենք Արկադի Փելեշյանի հետ 2012-ից գործընկերներ ենք եղել: Այստեղ ամբողջ խնդիրը ոչ թե Արկադի Փելեշյանն է, կամ մեկ այլ անձ, այլ այն, որ ՏԻՄ օրենքով համայնքի բնակիչն է իր ընտրությամբ որոշում, թե ով պետք է լինի իր քաղաքապետը: Քաղաքացին ընտրում է ավագանի, ավագանին ընտրում է քաղաքապետ: Այդ գործընթացը մեզ մոտ մնացել է անավարտ: Օրենքը պետք է մինչև վերջ իրացվի: Թող նշանակեն ընտրություն, թեկնածուներից մեկը կարող է լինել Արկադի Փելեշյանը, ում ավագանին կընտրի քաղաքապետ, թող նա էլ լինի քաղաքապետ: Մենք չենք ասել, որ եթե Մամիկոն Ասլանյանը չլինի, կամ ես չլինեմ, չենք աշխատի: Մենք ասել ենք,՝ երբ կլինի ընտրված համայնքի ղեկավար, այդ ժամանակ էլ կաշխատենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում