Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի հետ հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները Սիրիայի հետ։
Էրդողանը հայտտնել է գազային հանգույցի ճանապարհային քարտեզը հնարավորինս շուտ ավարտելու պլանների մասին։ Թուրքիայի նախագահը հանդես է եկել Ուկրաինայում կրակի դադարեցման և ճգնաժամը խաղաղ ճանապարհով կարգավորման մասին։
Էրդողանը Սիրիայի հյուսիսն ահաբեկիչներից մաքրելու համար կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել
Էրդողանը նաև հայտարարել է Սիրիայի ղեկավարության կողմից իր հետ հարաբերությունները կարգավորելու համար քաղաքական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին։










































