Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը Տաջիկստանի իր գործընկերոջ` Էմոմալի Ռահմոնի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել այն մասին, որ 2012 թվականի սկզբներին երկու երկրների միջև կստորագրվի ռազմավարական պայմանագիր, որի համաձայն Միջին Ասիայի այդ երկրում 49 տարով կերկարացվի ռուսական ռազմաբազայի գործունեությունը: Այս մասին տեղեկացնում է РИА «Новости»-ն:
«Մենք պայմանավորվել ենք այն մասին, որ եկող տարի կստորագրենք պայմանագիր և 49 տարով կերկարացնենք ռուսական ռազմաբազայի գործունեությունը Տաջիկստանում»,- հայտարարել է Մեդվեդևը: