Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

«Հայկական հարց»-ը`Թուրքիայում. WikiLeaks

WikiLeaks-յան վերջին բացահայտումներից մեկն առնչվում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության աստիճանին։ «Հայկական հարցը Ստամբուլում» խորագրով և «03ISTANBUL644»ծածկագրով փաստաթուղթն ԱՄՆՍտամբուլի հյուպատոսությունից Վաշինգտոն է ուղարկվել 2003 թվականի մայիսի 7-ին.

«Վերջին շաբաթներին Ստամբուլում իրականացրած մեր հետազոտությունը ցույց տվեց, որ թուրքերի մեծ մասն իրազեկված չէ այն աղետալի իրադարձություններից, որ հարյուր հազարավոր հայեր են սպանվել 1894-1895 թվականներին և մասնավորապես 1915-1916 թվականներին՝ Օսմանյան կայսրության անկման շրջանում։ Թուրքական պատմական ու գիտական դասագրքերում որևէ օբյեկտիվ տեղեկատվություն չկա այդ մասին։

Թուրքերը կարծում են, որ այդ ամենը տեղի է ունեցել Օսմանյան կայսրությանը սպառնացող ներխուժումների ու ապստամբությունների համատեքստում։Շատ թուրքերի կարծիքով, այդ հարցը նմանատիպ հնչեղություն է ձեռք բերել միայն Հայկական սփյուռքի իրականացրած քարոզչության շնորհիվ։ Նրանց նաև վախեցնում է փոխհատուցման պահանջը։

Ստամբուլցի թուրքերը նշում են, որ Հայկական սփյուռքը ծնել է ահաբեկչական կազմակերպություն (ԱՍԱԼԱ), որը 1970-1980-ական թվականներին մի շարք երկրներում, այդ թվում նաև ԱՄՆ-ում սպանել է 34 թուրք դիվանագետների։

Այս ամենի պատճառով էլ թուրքերը ցավագին են ընդունում 1915 թվականի զանգվածային սպանությունները որպես «ցեղասպանություն» ընդունելու վերաբերյալՀայկական սփյուռքի ու միջազգային հանրության պահանջները։ ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից «Ցեղասպանության բանաձևի» քննարկումը հարուցելու է Ստամբուլի թուրքերի զարմանքն ու ավելացնելու է հակաամերիկյան տրամադրությունները։Բացի այդ, նրանք ամեն տարի ապրիլի 24-ին նյարդայնորեն սպասում են ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ելույթին։

Նախկինում արգելված էին ցեղասպանության թեմայով հրապարակումները, սակայն վերջին տարիներին մեղմացվել են այդ սահմանափակումները։ Օրինակ, Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը հայտարարել է, որ վերջին տարիներին հրատարակվել են արգելված թեմայի վերաբերյալ 3 գրքեր։ Արդյունքում, հրատարակիչներից մեկը 6 ամսով հայտնվեց բանտում, սակայն երբ գործը հասավ դատարան, բոլոր մեղադրանքները մերժվեցին և արգելքները վերացվեցին։

Հրանտ Դինքի կարծիքով՝ թուրքական կառավարությունը գիտակցել է, որ այդպիսի դատական քաշքշուկները միջազգային հնչեղություն են հաղորդում գործին, ինչի համար էլ ներկայումս դրա փոխարեն նպատակահարմար է համարվում այդպիսի գրքերի հրատարակման անտեսումը, ապա նաև գրախանութների փոշոտ դարակներում դրանցփտեցումը։

Դինքը նաև դժգոհել է թուրքական կառավարությունիցհայ-թուրքական սահմանը փակ պահելու համար։ Նա նկատել է, որ անգամ Կիպրոսի հարավային ու հյուսիսային հատվածների միջև սահմանն է բաց։ Դինքն ընդգծել է, որ նախորդ տարվա նոյեմբերին Թուրքիայում իշխանության եկած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարության առջև ծառացած են մի շարք լուրջ խնդիրներ (ԵՄ-ին անդամակցություն, Կիպրոս, Իրաք), և ինքը քիչ հույսեր ունի, թե ԱԶԿ-ն ի վիճակի է գործուն քայլ իրականացնել Հայաստանի ուղղությամբ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում