Friday, 24 07 2026
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան

WikiLeaks. Պոլսո Հայոց պատրիարքը՝ Գարեգին Բ-ի ու Ռ.Քոչարյանի ոչ ժողովրդավար ճանապարհով ընտրվելու մասին

WikiLeaks-յան վերջին բացահայտումներից մեկն առնչվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ 2 արքեպիսկոպոս Մութաֆյանի հնչեցրած քննադատությանը:Այս մասին դիվանագիտական հաղորդագրությունը Վաշինգտոն է ուղարկվել 2003 թվականի մարտի 26-ին Ստամբուլում գտնվող ԱՄՆ հյուպատոսությունից։

«03ISTANBUL399» ծածկագրով փաստաթղթում նշված է. «Մարտի 13-ին ամերիկյան դիվանագետների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը քննադատել էԱմենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝Հայոց եկեղեցու ներսում լարվածության աճի համար։ Բացի այդ, նա քննադատել է նաև հայկական սփյուռքին, որը գերազանցապես կենտրոնացել է միայն Ցեղասպանության ճանաչման վրա և անտեսում է հայ-թուրքական մերձեցումը։

Հայոց եկեղեցու ներսում լարվածությունը հասել է բարձր մակարդակի, ինչի համար մեղավոր են Էջմիածինն ու Երևանը։ Թեև Կաթողիկոսի ու Պատրիարքի անձնական հարաբերությունները լավ են, այնուամենայնիվ Պատրիարքը դժգոհ է նրանից, որ Գարեգին Բ-ն ամեն գնով ձգտում է մեծացնել Հայոց եկեղեցու ներսում իր ազդեցությունը։ Այդ նպատակով նա գործում է միանգամից 3 ուղղություններով. Կիլիկիա (Լիբանան), Երուսաղեմ և Կոստանդնուպոլիս։

Ըստ Մեսրոպի՝ 1999 թվականին Գարեգին Բ-ի ընտրությունը չի կատարվել ժողովրդավար ճանապարհով. դա, ըստ էության, կազմակերպել է Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Պոլսո Հայոց պատրիարքը նշում է, որ համայն աշխարհի հայությունը հիասթափված է Հայաստանի կառավարությունից ու նրա եկեղեցուց։ Ակնհայտ է, որ այդ հիասթափությունը կապված է մարտի 5-ին Քոչարյանի նախագահ վերընտրվելու հետ։ Մեսրոպը չի կասկածում, որ դա հնարավոր էր միայն ընտրությունների զանգվածային կեղծման միջոցով։ Այդ մասին է վկայում նաև այն, որ թե՛ ԵԱՀԿ-ն, թե՛ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակավ քննադատել են այդ ընտրությունների անցկացումը։

Պատրիարքի կարծիքով՝ հայ-թուրքական հաշտեցման և մերձեցման գործընթացի գլխավոր խոչընդոտը հայկական սփյուռքն է. «Տարեց թուրքերի մեծ մասն ընդունում է, որ տեղի է ունեցել ցեղասպանություն, սակայն նրանք չեն կարողանում հրապարակավ հայտնել իրենց դիրքորոշման մասին։ Հայկական սփյուռքին չի հետաքրքրում հայ-թուրքական հաշտեցումը»։

Միևնույն ժամանակ,Պատրիարքը կասկածի տակ է առել Ռոբերտ Քոչարյանի նվիրվածությունը հայ-թուրքական հաշտեցման գոծընթացին, քանի որ կարծում է, որ նա չափազանց շատ է կախված սփյուռքից։ Մութաֆյանը նշել է, որ հանուն հայ-թուրքական հարաբերությունների՝ պատրաստ է գնալ ամեն քայլի, անգամ այցելել Ադրբեջան և հանդիպում ունենալ մուֆթիի հետ. «Այս մասին ես իրազեկել եմ Թուրքիայի կրոնական հարցերով նախարար Մեհմեդ Նուրի Յըլմազին»։

Թուրքիայի հայ համայնքի վերաբերյալՄեսրոպը նշել է, որ դրա թվաքանակը կազմում է 50-60,000։ Սակայն թուրքական իշխանությունները նշում են 80,000-ը, ինչը չափազանցված է։ Այդ թվաքանակում ներառված են շատ հայեր, որոնք արդեն իսկ արտագաղթել են։ Բացի այդ, Թուրքիայում կարելի է գտնել մոտ 1 միլիոն մարդու (ծպտյալ հայ), ով ընդունում է իր հայկական ծագումը։

Պատրիարքը խոստովանել է, որ Թուրքիայի հայ համայնքը շարունակում է դժվարություններ կրել՝ կապված իր սեփականատիրության իրավունքների հետ։ Միևնույն ժամանակ, նա չի կարծում, որ դա միջազգային քննարկման առարկա է։

Պատրիարքը նաև հայտնել է, որ իրենք հույսեր են կապում վերջերս Թուրքիայում իշխանության եկած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ, ով ավելի վաղ աչքի է ընկելկրոնական փոքրամասնություններին առնչվող իր հայտարարություններով. «ԱԶԿ-ն կազմել է միապալատ կառավարություն և կարող է մեզ համար առավել օգտակար լինել, քան նախորդ կոալիցիոն կառավարությունները։

Սակայն ես թերահավատորեն եմ մոտենում նրան, որ ԱԶԿ-ն կարող է գործուն քայլեր ձեռնարկել կրոնական փոքրամասնությունների կամ Հայաստանի նկատմամբ, քանի դեռ չի կարգավորվել Իրաքում տիրող իրավիճակը»։ Պատրիարքը նաև հայտնել է, որ իրենք աջակցում են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում