Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Վերադարձ 1990-ականներ, մեկ հիմնարար տարբերությամբ. Հայաստանի ու Արցախի «չանելիքը»

Իրավիճակն Արցախում ու դրա շուրջ վերադառնում է 90-ականներ: Այդ գնահատականն ու արտահայտությունը հնչում է շատերի շուրթերից և պետք է նկատել, որ զգալի մասով այն արտահայտում է առկա իրողությունները: Կա սակայն նաև սկզբունքային մի տարբերություն՝ աշխարհը: 90-ականների սկզբներին աշխարհն «ապրում» էր ԽՍՀՄ փլուզումը, որն իհարկե անուղղակիորեն նշանակում էր նաև աշխարհակարգի փլուզում, առնվազն այն առումով, որ փլուզվում էր այսպես ասած յալթայան աշխարհակարգի առանցքային ճարտարապետներից մեկը՝ ԽՍՀՄ-ը:

Մյուս կողմից սակայն, այդ փլուզումը ուներ ուրույն տրամաբանություն և փլուզմանը զուգահեռ ձևավորվում էր իրավիճակ, երբ կազմավորվում էր Արևմուտք-Ռուսաստան գործակցության միջավայր, սաղմնավորում, որոշակի խմորում: Իսկ դա իր ազդեցությունն էր թողնում մնացյալ խնդիրների և զարգացումների, այսպես ասած փլուզման «մետաստազների», ու այդ թվում և Կովկասի վրա: Մեծ հաշվով, դրա ազդեցությամբ է նաև, որ ի վերջո Ռուսաստանին սկզբունքորեն չխանգարեցին ձևավորել Կովկասի հետխորհրդային ստատուս-քվո՝ թե արցախյան, թե վրացական հակամարտությունների համատեքստում, իսկ Թուրքիային հեռու պահեցին դրան էապես միջամտելու մտադրությունից: Այսօր իրավիճակը բոլորովին այլ է և գործ ունենք Ռուսաստան-Արևմուտք դիմակայության հետ, և դա բոլորովին այլ համատեքստ է հաղորդում աշխարհակարգային փլուզման նոր շրջափուլին, ներառելով տարբեր այլ դերակատարների կարևոր գործոնը:

Այդպիսով, Արցախի շուրջ իրավիճակը վերադարձել է 1990-ականների սկիզբ, բայց բոլորովին այլ է արդեն համաշխարհային շրջանակը և տրամաբանությունը, ու արդեն Կովկասում գործում է ավելի շատ միմյանց խանգարելու, քան գործակցության գնալու ռեժիմը: Սա անշուշտ  բարդացնում է թե Հայաստանի, թե Արցախի խնդիրները, անելիքները: Բայց, միևնույն ժամանակ թերևս աներկբա է դարձնում մի բան՝ չանել ոչինչ, որը Հայաստանը կամ Արցախը կդարձնի որևէ մեկի ձեռքին մյուսին խանգարող գործիք: Դա շատ բարդ խնդիր է, բայց այդ խնդրի լուծումը գործնականում հավասարազոր է որևէ արտաքին ագրեսիայից պաշտպանվելու խնդրի լուծման: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ լուծումը չի կարող լինել առանձին վերցրած որևէ մեկ ուժի անելիք, բայց այդ լուծմանն էլ արդյունավետ օժանդակություն ու մասնակցություն կարող են ոունենալ ուժերը, որոնք ի վիճակի են տեղի ունեցողին և իրադրությանը նայել ոչ թե մեկ ուղղությամբ, այլ «հայկական խաչմերուկի» տրամաբանությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում