Արցախի հանրահավաքը էմոցիոնալ էր, նման կոչ եղել էր 88 թվականին:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
Նրա խոսքով՝ արցախահայությունը ցույց տվեց, որ իր ճանապարհը տեսնում է հայ ժողովրդի հետ․ «Արցախահայությունը կոտրեց կեղծ թեզը: Արցախահայությունը հստակ և պարզ հասկանում է՝ այն ճնշումը, որ իրականացվում է, ընդդեմ հայ ժողովրդի է: Արցախահայության մեսիջն էր Հայաստանին՝ մենք կդիմանանք, ոչ մի զիջում»: