Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն մինչև սեպտեմբերի 15-ը։ Այս մասին հայտնում են դիվանագիտական աղբյուրները։
Իրենց տարածաշրջանային այցի շրջանակներում համանախագահները հանդիպումներ են ունենալու երկու երկրների ղեկավարության հետ։ Այդ հանդիպումներում քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներն ու հետագա քայլերը։
Համանախագահներն այցելելու են նաև Ստեփանակերտ և հանդիպում են ունենալու ԼՂՀ ղեկավարության հետ։ Ներկայումս ճշգրտվում է համանախագահների տարածաշրջանային այցի ստույգ ժամկետը։









































