«Առաջին լրատվականի» տեղեկություններով այս պահի Հատուկ քննչական ծառայությունը պատրաստում է ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դեմ մեղադրանքը: Մի քանի ժամից մեղադրողը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի դռնփակ նիստում կորոշվի Օհանյանի խափանման միջոցը:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, ամենայն հավանականությամբ, Մարգար Օհանյանի նկատմամբ խափանման միջոց կընտրվի կալանքը:
Հիշեցնենք, որ երեքշաբթի ՃՈ նախկին պետը՝ Մարգար Օհանյանը ձերբակալվել էր ճանապարհային ոստիկանությանը հատկացված վառելիքի խոշոր չափի յուրացման առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում, ինչից հետո ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:







































