Ըստ ԱՎԾ այսօր հրապարակած տվյալների՝ 2010 թ. հունվար-սեպտեմբերին հանրապետություն է ժամանել 487,902 զբոսաշրջիկ՝ 2009 թ. նույն ժամանակաշրջանի 422,081 զբոսաշրջիկների դիմաց, կամ աճի տեմպը կազմել է 115.6.%: Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 474,617 մարդ, կամ՝ 2009 թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ ցուցանիշը աճել է 19.2.%-ով: