Tuesday, 30 06 2026
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
07:50
Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու

Եղիշե Մելիքյանը պատասխանը՝ ՀՖՖ-ի ու մարզիչների պնդումներին

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջերում վերջերս հրապարակված ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի ու ՀՖՖ նախագահի խորհրդական, ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի հարցազրույցներում հնչեցված հայտարարություններին։

«Ես շատ եմ ափսոսում, որ պարոն Սողոմոնյանի նման անձնավորության հասցեին վիրավորանքներ ու սպառնալիքներ են հնչեցնում: Այս թեմայով չեմ ցանկանում ոչինչ ասել: Ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանները, մանավանդ, որ գործը հասցվել է դատարան: Չնայած այդ հանգամանքին, զսպվածությունն ու հարգանքը բացակայում են ֆեդերացիայի ներկայացուցիչների մոտ: Ես ամբողջ սրտով սիրում եմ «Փյունիկն» ու ինձ համարում եմ «փյունիկցի», և դրա առաջին պատճառը հենց պարոն Սողոմոնյանն է: Մի մարդ, որը նվիրված ծառայում է հայկական ֆուտբոլին ու դրա զարգացմանը:

Շատերն ասում են, որ իմ համարձակ խոսքերը կարող են հանգեցնել նրան, որ Հայաստանի հավաքականի դռները փակվեն իմ առջև։ Սակայն դա ինձ չի կանգնեցնի ու վախեցնի արտահայտել իմ կարծիքը։ Հիմա իմ դիրքորոշումն եմ հայտնում, քանի որ բարձրաձայնվել են հարցեր, որոնք վերաբերում են իմ աշխատանքին:

Նախևառաջ, ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչը փաստեց, որ Գրենիկ Պետրոսյանը մեր մոտ չի խաղում: Դա իրականությանը չի համապատասխանում: Նա «Փյունիկում» մասնակցել է 16 հանդիպման, որից 3-ը` Եվրոպայում: Գրենիկ Պետրոսյանը վերջին տեղում գտնվող թիմից եկել է Հայաստանի չեմպիոնի թիմ, որտեղ մրցակցությունը բարձր մակարդակի վրա է: Ես հնարավորին չափով նրան դրսևորվելու հնարավորություն եմ տվել, այո՜, երբեմն նաև գնացել եմ ռիսկի: Որպես մասնագետ հայտարարում եմ, որ Եվրոպայում խաղադաշտում նրա անցկացրած 30 րոպեն հավասարազոր է ԲԿՄԱ-ում 5 խաղում մեկնարկային կազմում հայտնվելուն: Նա այս 6 ամսվա ընթացքում ահռելի փորձ է ձեռք բերել` խաղալով նման մակարդակի վրա ու հանդերձարանը կիսելով չեմպիոնների հետ: 

Ինչ վերաբերում է մինի ֆուտբոլի մարզչի հայտարարություններին մեծ ֆուտբոլի վերաբերյալ, որ նման բյուջե ունենալու պարագայում նա կարող էր ակումբին դուրս բերել Չեմպիոնների լիգայի խմբային փուլ, պարզապես կասեմ, որ ամպագոռգոռ հայտարարությունները ձեզ չեն կարող դարձնել բարձրակարգ կամ հաջողակ մարզիչ: Նման խոսքերը ոչ թե բնորոշում են մեզ, այլ իրենց: «Փյունիկը» Հայաստանի գործող չեմպիոնն է, որը իմ գլխավորությամբ այս տարի բարձրացրեց հայկական ակումբային ֆուտբոլի մակարդակը ու պատվով ներկայացավ եվրոպական մրցաշարերում․ սա փաստ է, ոչ թե «եթե»-ով կազմված նախադասություն: Այդ ժամանակ էլ` երբ պետք էր գործով մեզ աջակցել, մեր խաղերը հետաձգելու խնդրանքներին ընդառաջ չգնացիք: Մինչև օրս ոչ մի բացատրություն չենք լսել այս մասով, ինչո՞ւ մեր խաղերը չհետաձգեցիք»,-եզրափակել է Մելիքյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում