Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Կամ ձևավորում ենք մեր սեփական «օրգանիզացիան» ու անում քայլեր, որոնք միշտ չեն լինելու քաղաքակիրթ ու ապահով, կամ ոչ մի բան անելու իմաստ չկա

Լռության ուխտը, որ պահում եմ արդեն մի քանի ամիս, հազվադեպ ընդմիջումներով, պատասխանատվության իմ ձևն է մեր ժողովրդի ու իրավիճակի առաջ։ Լռում եմ, որովհետև այն ինչ պետք է անել` անելու ռեսուրս չունեմ, այն ինչի ռեսուրսն ունեմ` անիմաստ է անել։

Արդեն առիթներ ունեցել եմ ասելու, որ մեր ներքաղաքական պրոցեսները, որ սահմանափակվում են «դիրքորոշումներով», ոչ այլ ինչ են, քան ալիբիների ձևավորում։

Ալիբիներ, որոնք իբր պիտի կարողանան ջնջել մեր անունները Հայաստանի անկման համար պատմական մեղքի կրողների անվանացանկից։

Ի՞նչ ասեմ։ Ասեմ, որ դե՞մ եմ Լաչինի միջանցքի արգելափակմանը։ Դա ասում է նույնիսկ Գանայի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում, որը հավանաբար դեռ 30 տարի առաջ գիտեր թե Լաչինը Չինաստանն է` ֆրանսերենով։ Ասեմ որ ռուսնե՞րն են պատասխանատուն այդ տարածքի համար և որ միակն են միջազգային հանրությունից, ով լեգիտիմ է համարում «բնապահպանների» բողոքը։ Իսկ ո՞վ չգիտի, որ Ռուսներն են փայատերն ու ճարտարապետը 2020-ից ձգվող այս արհավիրքի։ Մասնակցեմ ակցիաների, որոնց հաջողության շանսը գնահատում եմ զրոյական ու պատասխանեմ լրատվամիջոցների հարցերին, որ հետագայում Գուգլում այս ամսաթվով անուն-ազգանունս որոնելը ինչ-որ իրեղեն ապացույց բերի։

Ես իմաստ չեմ տեսնում։ Չկա մի արդարացում ու մի արարք, որը ինձ դուրս կդնի մեղավորների ցանկից, եթե Հայաստանը չկարողանա ոտքի վրա կանգնած դուրս գալ աշխարհքաղաքական այս վերաձևումից։ Ու չկա մի «դիրքորոշում», որը մեզ անմեղ կդարձնի 120.000 մարդու փախստական ու Ադրբեջանի դատախազության գերի սարքելու համար։

Կա հստակ մեխանիզմ, որով մեզ պահում են շանտաժի տակ։ Կա կառավարություն, որը կամ չի ուզում կամ չի հասկանում, կամ վախենում է անել հակաքայլեր այդ մեխանիզմը անգործունակ դարձնելու ուղղությամբ։ Կանք մենք` բոլորս, որ ուզում ենք ապրել ազատ ու արժանապատիվ։ Դա չի լինելու անվնաս ու ապահով դեմոկրատական գործիքակազմով, որովհետև աշխարհքաղաքական փոփոխությունների փուլը մաֆիոզ բանդաների պատերազմի կանոններ ունի։ Հիմա կամ մենք ձևավորում ենք մեր սեփական «օրգանիզացիան» ու անում քայլեր, որոնք միշտ չեն լինելու քաղաքակիրթ ու ապահով, կամ ոչ մի բան անելու իմաստ չկա։

Ու քիչ քրֆեք լռողներին, որովհետև նրանք առնվազն մեծահոգաբար չեն մերկացնում մեր քաղաքական անպիտանությունը։ Կարելի է մի փոքր երախտագետ լինել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում