Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով IHS հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը ՄԱԿ ԱԽ-ում Լաչինի հարցը բարձրացնելը և բոլորի կողմից սատարում ստանալը շատ կարևոր է համարում. «Իրավիճակը արտառոց է. քիչ են այն կոնֆլիկտները, որ բնակչությունը արտաքին աշխարհի հետ կապ չունի»:
Գևորգյանը չի կարծում` Լաչինի շրջափակումը երկար կտևի, բայց Ադրբեջանը ճանապարհը չի բացի առանց որևէ արդյունք քաղելու. «ՄԱԿ-ում Հայաստանը քաղաքական կոմպոնենտը չներկայացրեց, սա նշանակում է` սադրանքները կկրկնվեն: Հայկական կողմը ՄԱԿ ԱԽ-ում չարեց քաղաքական հարցադրումներ, խնդիրը հումանիտարիզացվեց: Հայկական կողմը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ չունի ստրատեգիա, բայց ՄԱԿ ԱԽ-ում մի բան հստակ էր` աշխարհը չի դիտարկում հայ-ադրբեջանական հարաբերություններ և առանձին Արցախի խնդիր»:










































