Saturday, 27 06 2026
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը

Անկարան կոչ է անում Աթենքին հրաժարվել «կոշտ դիրքորոշումից և սադրիչ հռետորաբանությունից»

Հույն քաղաքական գործիչները պետք է հրաժարվեն Անկարայի դեմ ուղղված «անզիջող և սադրիչ հռետորաբանությունից՝ ուղղված ներքին լսարանին»։ Աթենքը պետք է խոհեմ գործի, ինչպես վայել է ՆԱՏՕ-ի դաշնակցին՝ ձգտելով լուծել բոլոր խնդիրները երկխոսության միջոցով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը, փոխանցում է Անադոլու գործակալությունը։ 

«Ցավոք սրտի, Հունաստանը շարունակում է էքսպանսիոնիստական ​​և ագրեսիվ քաղաքականություն վարել՝ դիմելով սադրիչ գործողությունների և հռետորաբանության, որոնք անկայունություն են ստեղծում։ Ամեն օր նոր սադրանքներ են արձանագրվում. ընդամենը օրերս ՆԱՏՕ-ի ծրագրված զորավարժությունների ժամանակ Հունաստանի ռազմաօդային ուժերը փորձել են կասեցնել Թուրքիայի ռազմաօդային ուժերի անզեն կործանիչները, որոնք Դաշինքի առաքելությունն են իրականացրել: Իհարկե, անմիջապես պատասխան է տրվել»,- ասել է Աքարը:

Նրա խոսքով՝ Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի առաքելության նկատմամբ Հունաստանի «թշնամական քայլերը Դաշինքի հիմնադիր սկզբունքների անտեսման ցուցանիշ են»։ Միաժամանակ, Աքարն ընդգծել է, որ Անկարան բաց է երկխոսության համար Կիպրոսի, ինչպես նաև Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրական ծովում տիրող իրավիճակի վերաբերյալ, սակայն թույլ չի տա սադրանքներ «ոչ այսօր, ոչ ապագայում»։

Թուրքիան հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության և կայունության օգտին, մինչդեռ Աթենքը ձգտում է ապակայունացման: Անկարան թույլ չի տա ոտնահարել իր իրավունքները և կիպրաթուրքերի շահերը տարածաշրջանում, վստահեցրել է նախարարը։

«Ավելացնեմ, որ Անկարան ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցներից, հիմնականում՝ ԱՄՆ-ից, ակնկալում է չեզոք, օբյեկտիվ, ողջամիտ և տրամաբանական մոտեցում այս հարցին»,- հավելել է Աքարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում