Հանրապետության տարածքում դեկտեմբերի 20-ին, 21-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-24-բ սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 120-24-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Քամին արևմտյան է` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 20-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ` մառախուղ:
Մառախուղի առկայությամբ պայմանավորված` Երևանում, Արարատում, Արմավիրում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում ցուցաբերել զգոնություն։