Monday, 06 05 2024
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ակնկալում է, որ կընդունվի Հայաստանին օգնություն տրամադրելու լրամշակված նախագիծը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը անդրադարձավ սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությանը և կազմակերպության արձագանքին: Զասը ընդգծեց, որ ՀԱԿՊ-ը արագ և արդյունավետ աշխատանք է կատարել այդ ուղղությամբ՝ ընդունելով մի շարք կարևոր որոշումներ: Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ Զասը նշեց, որ ընթացիկ տարում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստերի քանակի յուրօրինակ ռեկորդ սահմանվել։

«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ է գումարվել 5 անգամ՝ քննարկելու հրատապ խնդիրները։ Սա առաջին անգամն է մեր կազմակերպության պատմության մեջ։ Երեք անգամ նիստ է հրավիրվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմումի համաձայն։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստերում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Պետությունների ղեկավարների հանձնարարությամբ մշակվել է մոնիթորինգային առաքելություն՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի և Միացյալ շտաբի պետի գլխավորությամբ: Կցանկանայի ընդգծել աշխատանքների օպերատիվությունը, որը գրանցվեց սեպտեմբերյան այս իրադարձությունների ընթացքում»,- ասաց Զասը:

Զասի խոսքով՝ սեպտեմբերի 13-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սկսված թեժ մարտերի օրը, ՀԱՊԿ անդամ պետության ղեկավարները հավաքվել են առցանց ձևաչափով ՝ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողով անցկացնելու համար, որի ընթացքում քննարկել են իրավիճակը:

«Անմիջապես որոշվեց մոնիթորինգային առաքելություն ուղարկել Հայաստան։ Բառացիորեն մեկ օր անց արդեն Երևան վայրէջք կատարեց մոնիթորինգային առաքելության առաջին խմբի ինքնաթիռը։ Եվ հետագա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք կարող ենք աշխատել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է արագ և արդյունավետ գործել: Այդ առաքելության աշխատանքի արդյունքում նախապատրաստվել են Հայաստանի Հանրապետությանն օգնության տրամադրման ժամանակակից միջոցների վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի մի շարք որոշումներ, որոնք քննարկվել են սույն թվականի նոյեմբերի 23-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության նստաշրջանում: Կցանկանայի ակնկալել, որ համապատասխան լրամշակումից հետո մենք դուրս կգանք շատ կարևոր փոխլրացնող երկու փաստաթղթերի փաթեթային ընդունման. Խոսքը Հայաստանի Հանրապետությանն օգնության տրամադրման և ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի հայտարարության մասին է՝ ի աջակցություն Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի»,- եզրափակեց Զասը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում