
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ABC-ին տված հարցազրույցում ասել է, որ ընտրվելուց հետո ստորագրել է հրաժարականի դիմում, որը պետք է օգտագործվի այն դեպքում, երբ առողջական լուրջ եւ երկարատև խնդիրներն անհնարին կդարձնեն իր պարտականությունների կատարումը։ Պոնտիֆիկոսը 86 տարեկան է:
«Առաջին անգամ եմ սա ասում՝ ես արդեն ստորագրել եմ իմ հրաժարականի մասին փաստաթուղթը»,- ասաց նա։
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը խոսել է նաեւ Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին՝ այն անվանելով «համաշխարհային պատերազմ»։
«Ես կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինայում հակամարտութանը վերջ չեմ տեսնում, քանի որ սա համաշխարհային պատերազմ է: Շատերը կան, ովքեր ներքաշված են այս պատերազմի մեջ…: Շատ բան է վտանգված»,- ասել է հովվապետը։