Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Կբարձրացվի պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը՝ նվազեցնելով հարկային վարչարարությունը

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Նրա խոսքով, օրենքների նախագծերի փաթեթի նպատակն է բարձրացնել Հայաստանի քաղաքացիներին պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը՝ միաժամանակ նվազեցնելով հարկային վարչարարությունը և դրա վրա ծախսվող միջոցները:

Նախագծով կներդրվեն էլեկտրոնային առևտրի հստակ կանոնակարգումներ: Առաջարկվում է, որ էլեկտրոնային հարթակներից առևտուրը բոլոր այն դեպքերում, երբ ապրանքը ձեռք է բերվում ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից, ավելացված արժեքի հարկը հաշվարկվի և վճարվի ՀՀ-ում՝ անկախ նրանից մշտական հաստատություն ՀՀ-ում առկա է, թե՝ ոչ: Ըստ Ռուստամ Բադասյանի՝ պետական բյուջեի եկամուտները, բնականաբար, կավելանան. նշանակալի գումարի մասին է խոսքը, որն այսօր շրջանցում է պետական բյուջեն: Առաջարկվող կանոնակարգումը սահմանվել և երկար ժամանակ կիրառվում է Բելառուսում ու Ղազախստանում:

Ներկայացնելով ավտոմեքենաների օտարման գործարքում նախագծով առաջարկվող փոփոխությունները՝ հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ ֆիզիկական անձանց միջև ավտոմեքենաների օտարման գործարքների դեպքում եկամտային հարկի փոխարեն կսահմանվի պետական տուրք, և դրա գանձումը կվերապահվի ՀՀ ոստիկանությանը:

Հաջորդ փոփոխությամբ սահմանվել է, որ հարկային հսկողության շրջանակում բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ ստանալու նպատակով հարկ վճարողից (բացառությամբ՝ ֆիզիկական անձի) գրավոր կպահանջվի էլեկտրոնային կամ թղթային եղանակով տրամադրել հարկային հսկողության ժամանակահատվածին վերաբերող յուրաքանչյուր հաշվի վերաբերյալ էլեկտրոնային կամ թղթային բանկային հաշվի քաղվածքը, ինչպես նաև բանկային հաշվի քաղվածքը հարկային մարմնի կողմից ՀՀ կենտրոնական բանկի միջոցով ստանալու համաձայնությունը: Ըստ Ռուստամ Բադասյանի՝ համաձայնություն չտալու դեպքում նախատեսվել է դատական կարգով ստանալու ընթացակարգ:

Օրենսգրքում սահմանվել է նաև «անալիտիկ հաշվառման» հասկացությունը, ինչպես նաև առքուվաճառքի ոլորտում անալիտիկ հաշվառման բացակայությունը միանշանակ հիմք կհանդիսանա անուղղակի եղանակով հարկերը հաշվարկելու համար: Հիմնական զեկուցողի դիտարկմամբ առաջարկվող փոփոխությամբ կլուծվեն գործնականում առաջացած խնդիրները, կավելանա հարկային կարգապահությունը, իսկ վարչարարության առումով կգործի առավել արդյունավետ մեխանիզմ:

Նշվել է, որ հարկման ընդհանուր համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի համար շահութահարկի դրույքաչափն առաջարկվել է սահմանել 23 տոկոս:

Խոսելով կուտակային կենսաթոշակների հետ կապված խնդիրների մասին՝ հիմնական զեկուցողը նշել է, որ հաճախ երկու աղբյուրից է պահվում գումարը, և փաստը հայտնաբերելուց հետո խնդիր է առաջանում ֆիզիկական անձին նույնականացնելու և գումարը հետ վերադարձնելու առումով: ԿԲ-ի հետ համատեղ առաջարկվել է տրամադրել անձի հաշվեհամարը, որի արդյունքում չի իրականացվի լրացուցիչ վարչարարություն. այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում