Wednesday, 24 06 2026
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին

Մունդիալ-2022․ Ֆրանսիայի վերջին քայլն ու Մակրոնի որոշումը Դեշամի վերաբերյալ

Ֆրանսիայի ազգային հավաքականը կրկին աշխարհի առաջնության եզրափակչում է։ Կիսաեզրափակչում աշխարհի գործող չեմպիոնը 2։0 հաշվով առավելության հասավ Մարոկկոյի նկատմամբ։ Հիշեցնենք, որ 2018 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած Մունդիալում ֆրանսիացիները եզրափակչում 5։2 հաշվով հաղթել էին Խորվաթիային։ Ունենալով կադրային լուրջ խնդիրներ Դիդիե Դեշամի թիմը ընթացիկ առաջնությունում ցուցադրեց որակյալ ֆուտբոլ։ Երեկվա մրցավեճում Ֆրանսիան առաջին հերթին հաղթեց տակտիկական պայքարում։ Հանդիպման սկզբից մեծ ճնչում գործադրելով ֆրանսիացիները կոտրեցին Մարոկկոյի ամուր դիմադրությունը։ Այնուհետև, զիջելով դաշտի կենտրոնը Ֆրանսիան ապավինեց հակագրոհներին և հասավ իր նպատակին։

«Այո ցանկալի արդյունքի հասնելը հպարտանալու առիթ է տալիս: Մենք կատարեցինք վերջին քայլը դեկտեմբերի 18-ին կայանալիք եզրափակչից առաջ։ Հեշտ չէր, բայց որակի, փորձի, ճիշտ մտահղացումների համադրման շնորհիվ հասանք մեր նպատակին։ Որպես մարզիչ՝ ինձ գոհացնում են այն խաղացողները որոնք իմ տրամադրության տակ են։ Մեսին փայլեց մրցաշարի հենց սկզբից։ Չորս տարի առաջ ես արդեն պատկերացնում էի նրա դերը խաղադաշտում, և նա վերածվեց կենտրոնական հարձակվողի… Նա շատ է խաղում գնդակով, նա իսկապես շատ ուժեղ է: Մենք կփորձենք հնարավորինս սահմանափակել նրա ազդեցությունը, ինչպես նրանք կփորձեն նույնը անել մեր որոշ խաղացողների հետ»,- Մարոկկոյի դեմ խաղից հետո ասել է Դեշամը։ Ի դեպ, երեկվա հանդիպմանը մարզադաշտից հետևել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Վերջինս խաղից հետո շնորհավորելով իր երկրի հավաքականին կարևոր դիտարկում է արել։ «Մեր հայրենակիցներին անհրաժեշտ է այս պարզ մաքուր ուրախություն, որը պարգևում է սպորտը, մասնավորապես, ֆուտբոլը։ Որոշ դրվագներում թիմի համար դժվար էր, բայց մենք տեսանք ուժեղ ազգային թիմ։ Շնորհակալություն մեր մարզիչին և այս թիմին, որը մի քանի սերունդների համադրություն է։ Դա հրաշալի է։ Դեշամը հաղթել է երեք եզրափակիչում։ Նա պետք է մնա հավաքականում։ Շատ եմ հպարտանում այս թիմով»,- խաղից հետո ասել է Մակրոնը։ Վերջինս գնացել է հանդերձարամ և անձամբ շնորհավորել ֆուտբոլիստներին և գլխավոր մարզչին։ Դեռևս աշխարհի առաջնության մեկնարկից առաջ տեղեկություն էր տարածվել, որ անկախ Մունդիալի արդյունքից Դեշամը հեռանալու է Ֆրանսիայի հավաքականից։

Ավելին, խոսվում էր, որ նրա փոխարեն գլխավոր մարզիչ է նշանակվելու Զինեդին Զիդանը։ Վերջին հայտարարությամբ Մարկոնն ըստ էության արտահայտեց իր կարծիքն ու որոշումը Դեշամի վերաբերյալ։ Այս մասնագետի ազգային թիմում մնալը կարծում ենք միանգամայն ճիշտ ու արդարացի կլինի։ Արդեն այսօր ֆրանսիական մամուլում տեղեկություն է տարածվել, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է ևս երկու տարով երկարաձգել պայմանագիրը Դեշամի հետ։ Ինչևէ, առաջիկա կիրակի Ֆրանսիայի հավաքականը կփորձի պահպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը մրցելով Արգենտիանյի հետ։ Ֆուտբոլային աշխարհը անհամբեր սպասում է ՊՍԺ-ում ելույթ ունեցող Լիոնել Մեսիի և Կիլիան Մբապեի դիմակայությանը։ «Մեսսին մեզ չի վախեցնում։ Արգենտինայի հավաքականը շատ ուժեղ թիմ է։ Մենք գիտենք, որ հանդիպումը հիանալի է լինելու: Մենք մի քանի օր ունենք նախապատրաստվելու համար»,- նշել է երեկ Ֆրանսիայի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձած Տեո Էրնանդեսը։

Եզրափակչին ընդառաջ սկանդալային հայտարարություն է արել հայտնի մարզական լրագրող Պիրս Մորգանը։ Վերջինս հույս հայտնելով, որ Ֆրանսիան կհաղթի եզրափակչում TALKSPORT-ին տված հարցազրույցում ասել է․ «Ես կարծում եմ, որ Ֆրանսիան, այնուամենայնիվ, կհաղթի աշխարհի առաջնությունը և կկոտրի Մեսսիի սիրտը»։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում 3։0 հաշվով հաղթելով Խորվաթիային Արգենտինայի հավաքականն առաջին էր տիրացել եզրափակչի ուղեգրին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում