Լա Մանշի նեղուցում՝ Կենտի ափերին, ներգաղթյալների տեղափոխող փոքր նավակ է կողաշրջվել. առնվազն 4 մարդ է մահացել, 43 մարդու հաջողվել է ողջ փրկել:
Այս մասին հաղորդում է Sky News պարբերականը: Լրատվամիջոցը նշում է, որ նավակում շուրջ 50 մարդ է եղել. փրկարարական աշխատանքները կշարունակվեն: Sky News-ի աղբյուրը հաղորդել է, որ զոհերի թիվը կարող է աճել՝ հաշվի առնելով ջրի սառը ջերմաստիճանը: