Tuesday, 21 07 2026
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

Դեպի խելացի ու թվային բանկային համակարգ. Silicon Mountains

Ավելի քան 200 մասնակից և 5000 օնլայն հանդիսատես է հետևում Երևանում  անցկացվող Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովին։

Հայ և արտասահմանցի փորձագետները հավաքվել են քննարկելու  չորրորդ արդյունաբերական հեղափոխության տեսլականը, տենդենցներն ու  մարտահրավերները:  Գագաթնաժողովը   նվիրված է տնտեսությունում խելացի թվային լուծումների ներդրմանը:

20-ից ավելի բանախոս խոսել են խելացի տնտեսության,  խելացի  կառավարման,   խելացի   ենթակառուցվածքների   և  իհարկե խելացի  ու թվային բանկային համակարգի  մասին:   Թեմայի  շուրջ  իր  տեսակետն է   հայտնել Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«Երեք կարևոր կոմպոնենտ գոյություն ունի ժամանակակից բանկինգ իրականացնելու համար:   Առաջինը լավ  տեխնոլոգիաներն  են:  Երկրորդը`սմարթ, ես  կասեի թվային-սմարթ աշխատակիցը և երրորդը, իհարկե, սամարթ-թվային  հաճախորդը: Այս երեքի համադրությունը ապահովում է սմարթ բանկինգի իրականացումը»,- նշում է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Բանախոսներն անդրադարձել են նաև բանկային ոլորտում անվտանգության  ապահովման խնդիրներին. հայաստանյան բանկերը հաճախորդների տվյալների անվտանգությանը շատ լուրջ են վերաբերում:

«Անվտանգության բարձրացման համար շատ կարևոր է նաև «քլաուդային» տեխնոլոգիաների օգտագործումը`  լավագույն   տեխնոլոգիական  լուծումների հիման վրա: Սա  չափազանաց  կարևոր  է և պետք  չէ  «վախենալ» այս տեխնոլոգիաներից և պետք է  մտածենք  մեր երկրում «քլաուդ» ստեղծելու մասին»,- ընդգծել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը՝ հավելելով, որ բանկային տվյալների անվտանգության ապահովման գործում մեծ դեր ունի նաև հաճախորդների   ֆինանսական գրագիտությունը, որի   համար  կրթական   ծրագրի  անհրաժեշտություն  կա, չնայած, որ Հայաստանը  ֆինանսական   կրթության  ներդրման  առումով   համաշխարհային   մակարդակում  օրինակելի  է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում