ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ԿԳՄՍՆ մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը՝ հավելելով, որ նախարարը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, բայց վարչապետի որոշում դեռևս չկա: