Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
«ԵԱՏՄ անունից» Փաշինյանին Տոկաևն է շնորհավորել
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»

Աբխազիայի նորընտիր նախագահը կողմ է ԼՂՀ-ի միջազգային իրավական շուտափույթ ճանաչմանը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԼՂՀ անկախության 20-ամյակի նախօրեին՝ սեպտեմբերի 1-ին, Աբխազիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Անկվաբը շնորհավորական նամակ է ուղարկել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին։

Դրանում մասնավորապես նշված է. «Հուսով եմ, որ փաստացիորեն անկախ ԼՂՀ-ն շուտով կստանա նաև միջազգային իրավական ճանաչում։ Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդները, հաղթահարելով ծանր խոչընդոտներ, հասել են գլխավոր նպատակին՝ իրենց երկրների անկախությանը։ Մենք պետք է պահպանենք այդ անկախությունը, հանուն ապագա սերունդների՝ վերակենդանացնենք ազգային պետականությունը»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Աբխազիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ Բակո Սահակյանն իր հերթին օգոստոսի 29-ին շնորհավորական ուղերձ էր հղել Ալեքսանդր Անկվաբին:

Ի դեպ, ընտրվելուց հետո Անկվաբը հայտարարել է, որ Աբխազիան պատրաստ է բացել դեպի Հայաստան երկաթուղային տարանցումը, սակայն դա կախված չէ միայն Աբխազիայից։

Իսկ Աբխազիայի նախագահական ընտրություններից օրեր առաջ Աբխազիայի նախագահական թեկնածուներից Ռաուլ Խաջիմբան հայտարարել էր, որ աբխազները պետք է օրինակ վերցնեն Ղարաբաղից.

«Շատ ոլորտներում Լեռնային Ղարաբաղը և նրա քաղաքացիները մեզ համար փայլուն օրինակ են ծառայում։ Մի քանի տարի առաջ ես եղել եմ Ղարաբաղում։ Այն, ինչ ես տեսա այնտեղ, հաճելիորեն զարմացրեց ինձ։ Աբխազիան կարող է կյանքի տարբեր ոլորտներում ընդօրինակել ղարաբաղցիների փորձը։

Սակայն ինձ թվում է, թե ամենագլխավորն այն է, որ ղարաբաղցիներին հաջողվել է ավարտին հասցնել բանակաշինության գործընթացը։ Նրանց մոտ դա բավական լավ է ստացվում, քան մեզ մոտ։ Բանակաշինության ոլորտում Լեռնային Ղարաբաղի հաջողությունը պայմանավորված է նրանով, որ նրա բնակիչներն ամուր ցանկություն ունեն՝ կառուցելու իրենց անկախ պետությունը։

Ղարաբաղցիներին հաջողվել է համեմատաբար կարճ ժամանակահատվածում վերացնել պատերազմի հետքերը։ Ռազմական գործողությունների արդյունքում լիովին ավերված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ամբողջությամբ վերականգնված է։ Մյուս հանգամանքը, որ ինձ դուր եկավ, պատերազմի վետերանների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքն է։ Նրանց հանդեպ անսահման հարգանք են տածում։ Մեզ անհրաժեշտ է օրինակ վերցնել ղարաբաղցիներից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում