Ստամբուլի համայնքային ընտրությունները խաղաղ են անցնում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Պոլսահայ համայնքային գործիչ Վազգեն Բարընը։
Մեր բանախոսը նշեց, որ Պոլսո հայ համայնքին հուզող խնդիրը հիմնականում կապված է Թուրքիայի խնդիրների հետ, որոնք անմիջական ազդում են հայերի վրա․ «Թուրքիան այժմ ունի տնտեսական խնդիրներ»։
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Բարընը նկատեց․ «Խոսելով պետք է ապրելու ճանապարհ գտնել․ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցում լավատես եմ»։











































