Սեպտեմբերի 2-ին՝ ժ. 21:00-ին, Հյուսիսային պողոտայում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (կվինտետ) համերգը:
Անսամբլի կազմում հանդես կգան Աննա Անդրեասովան (առաջին ջութակ), Ստեփան Խալաթյանը (երկրորդ ջութակ), Ռոզա Հայրապետյանը (ալտ), Գառնիկ Ենգիբարյանը (թավջութակ) և Վահագն Մարգարյանը (դաշնակամուր):
Նվագախմբի կատարմամբ կհնչեն Աստոր Պիացոլլայի «Տարվա եղանակներ»-ը (աշուն և գարուն), «Օբլիվիոն» և «Կնոջ բուրմունքը», Գ. Բրեգովիչի «Տանգո» և Ջ. Շտրաուսի «Վարդեր հարավից» ստեղծագործությունները:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամլո ծառայությունից տեղեկացրին, որ համերգի անցկացման վայրի ընտրությունը պատահական չի: «Հյուսիսային պողոտան մեր մայրաքաղաքի ամենաթեժ կետերից է, և սա էլ մի հետաքրքիր երաժշտական իրարանցում է լինելու, ներկայացվելու է գեղեցիկ ծրագիր՝ Պիացոլլա, Բրեգովիչ, Շտրաուս»,- հայտնեցին մամլո ծառայությունից՝ ընդգծելով, որ սպասվում է գեղեցիկ, մեղեդիներով հարուստ համերգ:









































