Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը կատաստրոֆիկ ազդեցություն ունի անշարժ գույքի շուկայի վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը
Բաղդասարյանի խոսքով` անշարժ գույքի բարձր գները և հիփոթեքի բարձր գները նպաստում են արտագաղթին. «Օտարերկրյա քաղաքացիների մուտքը նվազել է, դրամի արժևորումը բացասական հետևանքների է բերում: Չի կարող բնակարանների վարձակալության գինը աճել, վաճառքի գինը նույնը մնալ»:
Բաղդասարյանը նշեց, որ կա մտավախություն, որ տնտեսական փուչիկը կարող է պայթել: