Tuesday, 16 06 2026
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին

4․653․223 դրամ՝ «Արեն Մեհրաբյան» հիմնադրամին․ դեկտեմբեր ամսվա «Մի դրամի ուժը» կուղղվի Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին

Նոյեմբեր ամսվա վերջին IDBank-ն ու Իդրամը ամփոփեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը։ Այս ամսվա ընթացքում կուտակված բոլոր «մի դրամները»՝ 4653223 դրամ, փոխանցվելու են «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամին։

«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Արեն Մեհրաբյանի ընտանիքի նախաձեռնությամբ, որի հիմքում ավագ որդու՝ Արենի երազանքն է՝ հիմնել աէրոտիեզերական շարժիչների և ուղղահայաց վերելքով ու վայրէջքով թռչող Էլեկտրական սարքերի մեքենաշինական արտադրություն Հայաստանում՝ հիմք դնելով հայկական տիեզերական ծրագրին:

Հիմնադրամի նպատակն է տրամադրել համապատասխան կրթություն մասնագիտություն չունեցող, պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած ու դրա արդյունքում գործազուրկ դարձած անձանց, ինչպես նաև բոլոր երիտասարդներին, որոնք նպատակ ունեն համապատասխան ինժեներական կրթություն ստանալ աէրոտիեզերական ոլորտում։

Ընկերությունները հայտարարեցին նաև հաջորդ՝ դեկտեմբեր ամսվա շահառուին։ Դեկտեմբեր ամսվա ընթացքում հավաքված «մի դրամների» ողջ գումարը փոխանցվելու է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին։

 

Հիմնադրամն օգնում է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաներին անհրաժեշտ բուժումը կազմակերպել հայաստանյան և արտասահմանյան լավագույն կլինիկաներում: Հիմնադրամն օգնում է նաև ոլորտային բուժհաստատությունների վերազինմանն ու արդիականացմանը, ինչպես նաև՝ բժիշկների միջազգային վերապատրաստմանը: Բարեգործական ոլորտում ունենալով ավելի քան տասը տարվա փորձ՝ Արմեն Մարտիրոսյանը մինչև հիմնադրամի ստեղծումը հանրային դրամահավաքների միջոցով անձնապես օգնել է կյանքի համար պայքարող հարյուրավոր երեխաների՝ կազմակերպելով նրանց բուժումն արտերկրի լավագույն կլինիկաներում։ Իսկ հիմնադրամն իր գործունեության մեկ ու կես տարվա ընթացքում կարողացել է օգնել 2000-ից ավելի երեխայի։

«Շատ ուրախացանք, երբ տեղեկացանք, որ մեր սիրելի IDBank-ի ու Idram-ի «Մի դրամի ուժը» նախաձեռնության դեկտեմբեր ամսվա ողջ գումարն ուղղելու է մեր հիմնադրամի շահառուներին, որի կարիքը նրանք շատ ունեն: Նախորդ տարի նույնպես պատիվ ունեցանք այս շատ կարևոր նախաձեռնության շահառուն լինել, որի արդյունքում ստացված 8.057.944 ՀՀ դրամով կարողացանք օգնել իմունային համակարգի լուրջ խնդիրներ ունեցող 7 երեխայի՝ գնելով նրանց համար կենսական նշանակության թանկարժեք դեղորայք և տալով նրանց ապրելու հնարավորություն: Դեկտեմբեր ամսվա ընթացքում ստացված «մի դրամները» նույնպես կուղղենք կյանքի համար պայքարող երեխաների բուժման ծախսերը փոխհատուցելուն: Ամանորին ընդառաջ սա մեր երեխաների համար տոնական մեծ նվեր է, քանի որ նրանց երազանքը սովորաբար մեկն է լինում՝ հնարավորինս շուտ առողջանալ ու վայելել անհոգ մանկությունը: «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը արդեն բազմիցս ապացուցել է, որ անգամ մեկ դրամը կարող է հրաշքներ գործել: Խնդրում ենք բոլորին դեկտեմբեր ամսվա ընթացքում մշտապես ակտիվորեն օգտվել Idram&IDBank հավելվածից` դրանով իսկ օգնելով կյանքի համար պայքարող երեխաներին ապրել», – ասել է Արմեն Մարտիրոսյանը։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ սա Բանկի և Իդրամի արդեն երկրորդ համագործակցություն է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հետ։ «Ամանորին ընդառաջ մենք որոշում կայացրիք ևս մեկ անգամ կանգնել կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող երեխաների կողքին․ նրանք բոլորն էլ հրաշքի են սպասում, թող այդ հրաշքը կատարվի, երեխաներն առողջանան, իսկ մենք և մեր հաճախորդները կփորձենք ողջ ուժով, թե մտքով, թե գործով օգնել նրանց։ Հիշեցնեմ, որ մեր օգտատերերն ընդամենը առօրյա վճարումները կատարելով Idram&IDBank հավելվածով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, IDBanking.am առցանց հարթակով, Idram.am կայքով, դառնում են բարի կամքի դեսպան և նպաստում են, որ Իդրամն ու IDBank-ը մեկ դրամ փոխանցեն նախաձեռնությանը», – ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում