Sunday, 05 05 2024
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական.հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում

Բաքուն ու Անկարան անցնում են Իրանի «կարմիր գիծը»՝ առայժմ զորավարժությամբ

Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնում են համատեղ զորավարժություն, որը կանցնի Իրանի հետ սահմանամերձ շրջաններում, այդ թվում նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում: Զորավարժությունը ենթադրելու է նաև գետանցման վարժանքներ, հակառակորդի թիկունքում դեսանտի իջեցման գործողություններ և այլն: Թուրք-ադրբեջանական զորավարժության քաղաքական նշանակության մասին է խոսում այն, որ Բաքու են ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը: Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևը անդրադառնալով Իրանի սահմանային զորավարժություններին նշել էր, թե իրենք չեն վախենում ոչ մեկից և իրենք էլ զորավարժություն են անում դա ցույց տալու համար: Ինչպես իրանական զորավարժություններն էին պարունակել գետանցման տարր, այդպես էլ թուրք-ադրբեջանականն է պարունակում գետանցում:

Ակնառու է, որ այդ բաղադրիչը հատկապես ընդգծում է այսպես ասած սլաքի քաղաքական կամ աշխարհաքաղաքական ուղղությունը: Գետը, այսինքն ադրբեջանա-իրանյան սահմանը՝ կարմիր գիծն է, համենայն դեպս դատելով Թեհրանի պարբերաբար կրկնվող հայտարարություններից, ու գետանցման պլանը, որ փորձարկվում է զորավարժության սցենարով, փաստացի իրանական կարմիր գիծը հատելու սցենարն է: Դա տեղի է ունենում Իրանում ներքին ընդվզման շարունակվող ֆոնին, որը տևում է արդեն ամիսներ և ակնառու է, որ իրանական վարչակազմը չի կարող «ավանդական» մեխանիզմներով զսպել հասարակական այս ընդվզումը: Սա չի նշանակում, որ Իրանում աներկբա է նոր հեղափոխության հեռանկարը: Խնդիրը սակայն այն է, որ Իրանի ներսում իշխանության մարտահրավերները բարդացնելու միջոց կարող է դիտվել Իրանին արտաքին մարտահրավերների առաջ կանգնեցնելը: Այսպես ասած «կիսելով» իրանական վարչակազմի ուշադրությունը վառվող ներսի ու դրսի միջև, անկասկած է թերևս, որ էլ ավելի կբարդացնեն ներքին ռիսկերին ու զարգացումներին արձագանքելու կարողությունը և հնարավորությունը:

Առայժմ իհարկե կատարվում է քաղաքական փորձ՝ զորավարժություններ, որոնք անշուշտ լարելու են Իրանին: Թեհրանի արտգործնախարարը մեղադրանք է հնչեցրել Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ հասցեին, թե Նահանգները փորձում է ճնշել Իրանին, որպեսզի բերի իր, այսինքն Նահանգների պայմաններով միջուկային գործարքի շուրջ համաձայնության: Ի՞նչ կլինի, եթե Իրանը շարունակի դիմադրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում