Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի թիկնապահներից մեկին` 37-ամյա Սայմոն Դևիսին և իր կնոջը ձերբակալել են անչափահաս բռնաբարելու և պոռնոգրաֆիա տարածելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է Life News-ը:
Դևիսը բռնաբարության ընթացքը նկարահանել է տեսախցիկով և տեսանյութը տեղադրել համացանցում, ինչով գրավել է մանկապիղծների ուշադրությունը:
Ոստիկանությունը փաստի առթիվ խուզարկություն է իրականացրել Դևիսի տանը և նրա անձնական համակարգչում հայտնաբերել նշված տեսանյութը:
Արդյունքում թագուհու թիկնապահին մեղադրանք է առաջադրվել 3 հոդվածներով` մինչև 13 տարեկան անչափահասի բռնաբարություն, սեռական ոտնձգություն և երեխայի հետ դաժան վերաբերմունք: Դեվիսի կնոջը մեղադրում են միայն բռնաբարության մեջ: Զույգը ձերբակալված է, նախնական կալանքի ժամկետն ավարտվում է այս տարի դեկտեմբերի 15-ին:







































