Friday, 12 06 2026
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ

Սիրեք դպրոցը ձեր մեջ (տեսանյութ)

Ովքեր այսօր եղել են Երևանում, հատկապես մայրաքաղաքի հյուրերը` զբոսաշրջիկները, հազիվ թե գլխի ընկած լինեն, որ մայրաքաղաքում շքեղ մեքենաների, փուչիկների և ծաղկեփնջերի մրցակցության պատճառը ուսումնական տարվա մեկնարկն է: Բանն այն է, որ ամբողջ աշխարհում ուսումնական տարվա մեկնարկը, տոնական, հանդիսավոր արարողություն լինելով հանդերձ, այդուամենայնիվ, չի ենթարկվում քաղքենիական մրցավազքերի, ինչպես դա տեղի է ունենում Երևանում:

Եվ ակնհայտ է, որ այդ մրցավազքը տարեցտարի դառնում է էլ ավելի սուր, էլ ավելի ճչացող, էլ ավելի ագրեսիվ՝ նաև բարոյահոգեբանական ճնշման ենթարկելով հասարակության այն մասին, ում համար սեպտեմբերի 1-ը սոցիալական հոգսերի համալրման մի հերթական օր է, որը փորձում են հաղթահարել մի կերպ ծայրը ծայրին հասցնելով: Իսկ երբ հիշում ենք ընդհանրապես այն ընտանիքների մասին, որոնք իրենց երեխաներին դպրոց ճանապարհելու համար անհրաժեշտ հագուստ և գրենական պիտույքներ չեն կարողանում գնել, ապա Երևանում և հատկապես Երևանի Կենտրոնի դպրոցներում տիրող այդ խրախճանքը արդեն ուղղակիորեն դառնում է անտանելի:

Եվ այս ամենը, իհարկե, սարսափելի նստվածք է թողնում երեխաների հոգիներում, նրանց աշխարհայացքներում, նրանց մտահորիզոնի ձևավորման գործընթացում՝ երեխաներին դարձնելով ծնողների քաղքենիության, ցուցամոլության զոհը, պատանդը: Նրանց պետք է որ ազատագրեն ուսուցիչները, ուսուցչուհիները, որոնք դպրոցական կրթության ընթացքում երեխային պետք է տան այլ արժեքներ, նրանց մեջ դաստիարակեն համեստություն, չափավորություն, նրանց դարձնեն իրավագիտակից մարդիկ, որոնց համար կյանքում կարևորը, կյանքի իմաստը նյութական ցուցամոլությունը չէ:

Բայց այստեղ էլ երեխաները հայտնվում են կրկնակի պատանդի կարգավիճակում, և տանը նրանց փաթաթվող հոգեբանությունը դպրոցում ուղղակի ավելի ամուր են ձգում նրանց վզին` ուսուցիչների զանազան նյութական ուղղակի կամ անուղղակի պահանջների տեսքով: Եվ եթե Երևանի հյուրերը տեղյակ լինեն նաև դրոցական համակարգի այդ իրողությունների մասին, ապա նրանք ընդհանրապես կարող են խելագարվել, թե ունենալով նման համակարգ՝ այս ժողովուրդն ինչի վրա է այդպես ուրախանում ու ցնծում: Բայց, մյուս կողմից, այդ ուրախությունն ու ցնծությունը, այդ քաղքենիական մրցակցությունը շորերի և կոշիկների, երեխաների ու նույնիսկ նրանց ծնողների հագուկապերի և սանրվածքների, ավտոմեքենաների միջև, հենց դպրոցական կրթական համակարգի բացակայության հետևանք է, որովհետև դպրոց ունեցող, դպրոց ունեցած ազգը դպրոցն է իր մեջ սիրում, ոչ թե իրեն դպրոցի ճանապարհին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում