Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հատուկ մեխերի դեմ պայքարողների և լուն ուղտ սարքողների համար

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը “>գրում է․

Հանրապետության Հրապարակի շենքերի վրա ամանորյա լուսավորության աշխատանքների մասին.

երեկ և այսօր համացանցում տարածվում են տարբեր նկարներ և տեսանյութեր, որոնք հայտնում են, թե Հանրապետության Հրապարակի շենքերի հետ ահավոր բան է տեղի ունենում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող նախագծի շրջանակներում վնասվում են պատմամշակութային հուշարձան հանդիսացող այս շենքերը։

Եվ այս գործընթացի մասին պատմող նյութերի «պաստառն է» զարդանախշի մեջ մխրճված հեղույսը (болт)։ Իրականությունը, ինչպես հաճախ է լինում, ներկայացվածից տարբերվում է։

Այո, Հանրապետության Հրապարակում գտնվող շենքերի վրա իրականացվող աշխատանքների շրջանակներում անցքեր են արվել, որպեսզի հնարավոր լինի ապահովել քաղաքացիների համար հնարավորինս անվտանգ համակարգ, և հաշվի առնելով այդ շենքերի կարգավիճակը՝ Երևանի քաղաքապետարանի և «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով կազմակերպության համար նախատեսվել է պարտավորություն՝ համակարգի ապամոնտաժումից հետո փակել (լցնել) բոլոր անցքերը (պայմանագրի ծածկագիրը՝ ԵՔ-ՄԱԾՁԲ-22/184, էջ 8, «զ» կետ)։

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե անգամ վերականգնումից հետո հնարավոր չի լինելու ունենալ նույն արտաքին տեսքը, անհրաժեշտ եմ համարում նշել, որ եթե խնդիրը դիտարկենք բացառապես արտաքին տեսքի տեսանկյունից, ապա անցքերի լցման աշխատանքներ կարող էին առհասարակ չնախատեսվել, քանի որ ապամոնտաժման աշխատանքներից հետո արված անցքերն անզեն աչքով անգամ տեսանելի չեն լինելու։ Նշված աշխատանքները նախատեսվել են, որպեսզի անցքերի պատճառով չառաջանան այլ գործընթացներ խոնավության և այլ պատճառներով։

Անդրադառնալով տխրահռչակ զարդանախշի մեջ մխրճված հեղույսին՝ պետք է նշեմ, որ այն անգամ մեծ ցանկության դեպքում հնարավոր չի լինի կապել քննարկվող աշխատանքների հետ, քանի որ․

1. Շենքի այն հատվածում, որտեղ եղել է, իսկ այժմ բացակայում է այդ հեղույսը, զարդեր չեն կախվել և չեն կախվելու, ուստի այդ հատվածում հեղույս տեղադրելու պրակտիկ անհրաժեշտությունն անգամ բացակայել է ։

2. Ակնհայտ է, որ բոլոր լուսանկարները և այս թեմայով լուսաբանումը սկսվել և շարունակվել է զարդերի կախման աշխատանքներին զուգընթաց կամ անգամ դրանից հետո, ուստի եթե հեղույսի տեղադրումը պայմանավորված լիներ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող նախագծով, ապա դրա օգտագործմամբ, ի վերջո, պետք է զարդեր կախվեին, ինչը չի արվել և դրանում կարելի է համոզվել՝ այցելելով Հանրապետության Հրապարակ։

Գուցե հարց առաջանա. իսկ եթե զարդանախշը չի վնասվել այս նախագիծն իրականացնելիս և այն իրականացնող կազմակերպության կողմից, ապա ու՞մ կողմից և ե՞րբ է վնասվել։ Նման հարցը, թերևս, տրամաբանական կլիներ, եթե այն պատկերը, որն ամբողջ օրը հրամցվում էր որպես Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված հրեշագործություն, բացառիկ լիներ։ Ցավոք, դա այդպես չէ։ Լուսանկարներում պատկերվածը մեկ տարվա պատմություն չէ և վստահաբար ոչ մի կապ չունի Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ամանորյա լուսավորության նախագծի հետ։ Բայց, չգիտես ինչու, ճարտարապետական հուշարձանները վնասելու մասին խոսող շատ մարդիկ, շատ հնարավոր է, որ ամեն օր անտարբեր անցնում են այս ամենի կողքով և նույն եռանդով չեն բարձրաձայնում դրանց անթույլատրելիության մասին։ Փոխարենը շատ եռանդուն անդրադառնում են վերջերս արված շատ ավելի փոքր ծակերին, որոնք, ինչպես նշեցի, նախագիծն ավարտվելուց հետո լցվելու են և շենքերին արդյունքում որևէ վնաս չի հասցվելու։

Եզարափակելով՝ կուզեմ ասել, որ բնականաբար բոլոր պատկան մարմինները պետք է առավելագույն ջանք գործադրեն Երևանի բոլոր և հատկապես պատմամշակութային շենքերը պահպանելու և վերականգնելու համար։ Համոզված եմ նաև, որ դա ավելի լավ կստացվի մանիպուլյացիայից և երեսպաշտությունից զերծ մթնոլորտում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում