Saturday, 11 07 2026
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում

Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը և Ներքին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավարը Լևոն Առաքելյանը գրավի դիմաց ազատ են արձակվել

Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լևոն Առաքելյանը գրավի դիմաց ազատ են արձակվել։ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արամ Մարտիրոսյանի նախագահությամբ, դեռեւս նոյեմբերի 23-ին է որոշում կայացրել նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին։ Պաշտպան Գոռ Սաղոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ գրավի չափ է սահմանվել 1 մլն ՀՀ դրամը։

Ավելի վաղ դատարանը գրավ էր կիրառել նաեւ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանի նկատմամբ՝ գրավի չափ սահմանելով 800.000 ՀՀ դրամը։

Հիշեցնենք, որ Սամվել Հովսեփյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ Բերդ համայնքում խմբի կողմից ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեջ։ Քրեական վարույթի շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Ընդ որում, քրեական հետապնդումն իրականացվում է սեպտեմբերի 25-ի Բերդ համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներից հետո, երբ պարզվել է, որ իշխող ուժը՝ ՔՊ կուսակցությունը Բերդ համայնքում կրկին պարտվել է և, փաստացի, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, որն արդեն տևական ժամանակ է կալանավորված է, անազատության մեջ գտնվելով՝ կրկին հաղթել է ընտրություններում և իրավապահներն այս անգամ թիրախավորել են նրա տեղակալ Սամվել Հովսեփյանին։

Սեպտեմբերի 30-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սամվել Հովսեփյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Ինչ վերաբերում է Լևոն Առաքելյանին և Հասմիկ Մելիքյանին, ապա ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ Հասմիկ Մելիքյանը եւ Լևոն Առաքելյանը 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, օգտագործելով իրենց տրված իշխանական լիազորությունները, Բերդ համայնքի ղեկավարի և «Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի միջեւ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու եւ պայմանագրի ժամկետը դադարեցնելու սպառնալիքով, 2022 թվականի օգոստոսին վերջինիս հարկադրել են ընդգրկվել հիշյալ դաշինքում և նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ հարկադրելով նրան հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրկան քարոզչություն կատարելուց:

Նրանց նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ ՔՕ 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով, իսկ նույն համայնքի Ներքին Կարմրաշուրթ բնակավայրի վարչական ղեկավարի նկատմամաբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում