Ածխաթթու գազի արտանետումները կրճատելու նպատակով Եվրամիության խանութներում այսուհետ արգելվում է 60 ԿՎտ-անոց լամպերի վաճառքը: Որոշվել է նաև, որ շուտով կդադարեցվի դրանց արտադրությունը: 100 ԿՎտ և 75 ԿՎտ հզորություն ունեցող լամպերի արտադրությունը Եվրամիության տարածքում արդեն դադարեցվել է, խորհուրդ է տրվել դրանց փոխարեն օգտագործել էներգախնայող լամպեր: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դրանք, որպես կանոն, ավելի թանկ են, սակայն խնայում են մինչև 80% էլենկտրաէներգիա և ավելի երկար են ծառայում: Սակայն որոշ սպառողներ կարծում են, որ հին լամպերն ավելի որակով են, քանի որ նրանցից ստացվող լուսավորությունն ավելի շատ է: