Sunday, 14 06 2026
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում

Պաշտոնական. Կրթության նախարարն այցելել էր Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի միջնակարգ դպրոց:

Սեպտեմբերի 1-ին` նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի միջնակարգ դպրոց: Նախարարը շնորհավորել է աշակերտներին և մանկավարժներին գիտելիքի և դպրության տոնի կապակցությամբ:

Աշակերտներին մաղթելով գիտելիքների բացահայտումներով լի տարի և բարի երթ` Ա.Աշոտյանը մասնավորապես նշել է. «Նոր ուսումնական տարվա մեկնարկը համընկնում է մեր երկրի անկախության 20-ամյա հոբելյանին:Վստահեցնում եմ, որ մեր պետականության կայացման և զարգացման գրավականը գիտակ և բարեկեցիկ քաղաքացին է: Շատ կարևոր է գիտակցել, որ հենց գիտելիքն է ապահովում բարեկեցություն և ուժ: Որքան ուժեղ, գիտակ և բարեկեցիկ է պետության քաղաքացին, նույնքան հզոր է պետությունը»:

Դպրոցի գերեզանց առաջադիմությամբ աշակերտներին Ա. Աշոտյանը հանձնել է գովասանագրեր: Ծաղկունք գյուղի դպրոցի հանդիսավոր միջոցառմանը ներկա է եղել նաև Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Մարզպետն ու նախարարը ծանոթացել են դպրոցի դասասենյակային պայմաններին և համակարգչային սրահի տեխնիկական հագեցվածությանը: Ծաղկունքի դպրոցն ունի 135 աշակերտ, որոնցից 11-ը` առաջին դասարանցիներ:

«Դար» բարեգործական հիմնադրամի և Աղաջանյաններ ընտանիքի աջակցությամբ դպրոցի շենքը վերջին տարիներին հիմնովին նորոգվել է, ապահովվել է ջեռուցմամբ և նոր գույքով: Նոր ուսումնական տարվա առաջին օրը տոնական էր կրկնակի` դպրոցն ապահովվել է նաև ինտերնետ կապով:

Միաժամանակ կրթօջախում մեկնարկել է «բաց դպրոց» նախագիծը, որի նպատակը, ինչպես նշել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ուսումնական գործընթացին զուգահեռ համայնքի բնակչության համար մշակութային և հանրային միջոցառումներ ապահովելն է: Գյուղական դպրոցները պետք է դառնան համայնքային կյանքի էպիկենտրոններ, և համայնքի համար ծառայեն, որպես կրթագիտական, մշակութային և ժամանցային կենտրոններ»,-նշել է նախարարը և հավելել.«Բաց դպրոց գաղափարը գյուղական դպրոցների ապագան է: Սա երիտասարդությանը գյուղում պահելու մեխանիզմներից մեկն է:

Պետք է ապացուցել, որ գյուղական դպրոցում հնարավոր է կազմակերպել ժամանակակից և որակյալ կրթություն»: Նախարարը պատասխանել է նաև Ծաղկունքի դպրոցի լրագրողական ակումբի սաների հարցերին, որոնք վերաբերել են դասագրքերին, դպրոցների ավարտական և միասնական քննություններին, կրթության տասներկուամյա համակարգին և այլ խնդիրների:
Սեպտեմբերի 1-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այցելել է նաև Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ավագ դպրոց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում